ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1727-Դավիթ-Բեկը և իր զորքը, ամրացել են Հալիձորի բերդում և սկսել հերոսական դիմադրություն ցույց տալ այն պաշարած թուրքական բանակին:

1802 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը։

1877 - ծնվել է  արձակագիր Միքայել Մանվելյանը։

1921- Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-թուրքական խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով ՀՍԽՀ-Թուրքիա սահմանը որոշվել է Ախուրյան և Արաքս գետերով։

1959 - վախճանվել է  աշուղագետ Վերդին։

1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարել է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացի սկիզբը։

1988- Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվել են հայկական ջարդերը, որոնք շարունակվել են չորս օր։

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ գիշերը տեղի է ունեցել Խոջալուի գրավումը։   

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունգարիայի և Լեհաստանի հետ։

2001-ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վիկտոր Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար:

2007- Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած` երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը:

2013 - վախճանվել է  պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

2021-Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, որն իր սեռի դիմաց գրել էր «արու»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1513 - երկրաշարժն ավերել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։

1564 –ծնվել է անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն։

1618 - առաջին գահակալության ժամանակ գահընկեց է արվել Օսմանյան կայսրության Մուստաֆա 1-ին սուլթանը։

1712 —Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինի հրամանով հիմնադրվել է Տուլայի զինագործարանը։

1770 –վախճանվել է բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1794 - Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման է արձակել։

1802 - ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոն։

1808 - ծնվել է  ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ Օնորե Դոմիեն։

1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախել է այնտեղից։

1821 - վախճանվել է  ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ Ժոզեֆ դը Մեսթրը։

1848 - Ֆրանսիայում վերացվել են ազնվական տիտղոսները։

1852 —բրիտանական «Բիրկենդեխ» ֆրեգատը խորտակվել է Բարեհուսո հրվանդանի շրջանում, որի արդյունքում զոհվել է 454 մարդ։

1878- ֆրանսիացի բանասեր էմիլ Լիտտեն գիտնական Շարլ Էմաննուել Սեդիոյի խնդրանքով հայտնաբերված մանրագույն կենդանի էակների համար ստեղծել է «միկրոբ» տերմինը։ 

1893 - ծնվել է  անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։

1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերել է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, հետագայում նրա անունով է կոչվել ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։

1917 —Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել անկարգություններ, պետական դուման ցրվել է, հայտնվել են բարիկադներ, սկսվել է համընդհանուր գործադուլը, իսկ զորքերը սկսել են անցնել հեղափոխականների կողմը։

- Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվել է առաջին ջազային սկավառակը։

1919 —ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ստեղծվել է Գրանդ-Կոնյոն ազգային այգին։

1924 —Գերմանիայում Ադոլֆ Հիտլերին «գարեջրային ապստամբության» պատճառով դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։

1930 —Նյու-Յորքում սպանել են ամերիկյան մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Թոմ Ռեյնին, և Նյու-Յորքում սկսվել է այդ քաղաքի պատմության մեջ մաֆիոզ կլանների ամենախոշոր պատերազմը։

1932 - ծնվել է  ամերիկացի երգիչ, երգահան, դերասան և գրող Ջոնի Քեշը։

1935 —գյուտարար Ռոբերտ Ուոտսոն-Ուոտտն իրականացրել է իր հայտնագործության՝  «ռադարի» (RAdio Detection And Ranging), առաջին փորձարկումը։

1954 - ծնվել է  թուրք պետական և քաղաքական գործիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

1955 — «Նորթ Ամերիկեն» ընկերության փորձարկող-օդաչու Ջորջ Սմիթն ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է գերձայնային արագությամբ ընթացող ինքանթիռից հաջողված կատապուլտացիա։

1993 —պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆն իր հինգ հանցակիցների հետ միասին Նյու-Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի ստորգետնյա կայանատեղիում պայթեցրել է պայթուցիչով բեռնված բեռնատար մեքենա։

2005 —վախճանվել է «Macintosh» համակարգչի ստեղծող Ջեֆ Ռասկինը։

2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվել է «Via Domus» խաղը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular