ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիանա Գրիգորյանի տարեդարձի խնջույքի անակնկալները, հայտնի հյուրերն ու մատաղը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Առաջնորդները» հեռուստասերիալի սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի Դիանա Գրիգորյանը ռեստորանային համալիրներից մեկում երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Tert.am Life–ը ներկա է եղել խնջույքին և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչպես են հյուրերը քեֆ արել Դիանայի տարեդարձին։ 

Մեզ հետ զրույցում հոբելյարն ասաց, որ տարեդարձը նշել սկսել են կեսգիշերից, քանի որ իրենց ընտանիքում այդպես է ընդունված։ «Տարեդարձս սկսվեց կեսգիշերին։ Մեր տուն եկան քավորս, եղբայրս` կնոջ հետ և գործընկերներս։ Ամեն տարի մի խենթ բան անում են։ Այս տարի էլ կեսգիշերից ուրախ տրամադրությամբ լցրեցին օրս։  Ես շատ եմ սիրում 12-ից հետո տարեդարձս նշելը,  քանի որ դրանում խորհրդավորություն կա»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ հաջորդ օրն էլ բազմաթիվ ծաղկեփնջեր է ստացել։ «Ինձ գեղեցիկ ծաղկեփնջով  շնորհավորեցին  հեռուստաընկերության տնօրինությունը` Արմեն Արզումանյանի գլխավորությամբ, ծաղիկներ ստացա նաև ԱՄՆ–ից` երեխաներիս ու իրենց հայրիկի կողմից»,– հավելեց նա։ 

Սցենարիստի երեխաներն ու մայրն իրեն խաչ են նվիրել, որից Դիանան որոշել է չբաժանվել. «Իրենք այդ խաչը նվիրեցին ինձ` իբրև պահապան, որպեսզի միշտ կրեմ։ Նույնիսկ այլ զարդ կրելու դեպքում այն չեմ հանելու»։

 

Դիանան որոշել էր այս տարի չնշել տարեդարձը, սակայն մայրը համոզել է փոխել ծրագրերը և ոչ միայն ծնունդը նշել, այլև մատաղ անել։ «Քանի որ ոտքս կոտրել էի, ցանկություն չունեի այս տարի նշել ծնունդս, սակայն մայրս որոշեց, որ պիտի նշենք ու նաև մատաղ անենք։ Մայրիկիս առողջական վիճակի հետ կապված ևս խնդիր կար, փառք Աստծո, իրեն վիրահատելու կարիք չեղավ։ Մատաղ արեցինք, որ անդառնալի հետևանքներ չեղան ո՛չ իմ, ո՛չ իր համար։ Սեղանին առաջին ուտեստը հենց մատաղն է եղել։ Դա խթանեց, որ փոխեմ որոշումս։ Նախորդ տարի` Ապրիլյան պատերազմից հետո, հրաժարվեցի նշել տարեդարձս, թեև ամեն բան նախապես պատվիրված էր։ Այս տարի ծնունդս նշեցինք այնտեղ, որտեղ նախորդ տարի ամեն բան չեղյալ էինք համարել»,– ասաց Դիանան։ 

Թեև Դիանան չի կարողացել պարել, լավ ժամանակ է անցկացրել։ Նա ոգևորությամբ նշեց, որ ընկերները հրաշալի ժամանակ են անցկացրել, ինչն իրեն շատ է ուրախացրել։ «Խնջույքը հրաշալի անցավ։ Ամեն բան շատ լավ էր կազմակերպված։ Եթե մի տեղ ներկա է  մեր խումբը, հնարավոր չէ խնջույքը պասիվ անցնի, որովհետև մերոնք շատ լավն են, լիաթոք ուրախանում են։ Ես լիարժեք 5 եմ գնահատում իմ մեծ ընտանիքը։ Շատ ուրախ եմ, որ ես իրենց ունեմ։ Մենք ամեն օր միասին ենք, սակայն չենք կարողանում վայելել միմյանց, որովհետև գերլարված աշխատում ենք։ Նման առիթները շփվելու, ուրախանալու և գործից չխոսելու լավ հնարավորություն են»,– ասաց Դիանան ու հավելեց, որ ամեն տարի ձեռք է բերում նոր ընկերներ, որոնք ջերմություն ու սեր են տալիս իրեն։

 Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular