ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլիթ Բաբասյանի մազ ֆենելու ոդիսականն ու «քոմենթչիների» հասցրած դաժան հարվածները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆեյբուքյան ուղիղ եթերների լեգենդար չեմպիոն Լիլիթ Բաբասյանն այսօր կրկին ստիպեց ինձ, որ ես օրս ուրախ սկսեմ: Շնորհակալ եմ քեզ, Լիլիթ ջան: Միայն դու կարող էիր տեխնոլոգիաների դար համարվող ժամանակակից կյանքում մազերդ տանը լվանալ ու առավոտից էս սալոնից էն սալոնն ընկնել՝ փնտրելով մեկին, ով կհամաձայներ քո մազերը ֆենել այն դեպքում, երբ ուղղակի կարող էիր զանգել վարսավիրիդ ու ժամ պայմանավորվել: Ինչևէ, երկարատև մերժումներից ու բանակցություններից հետո վերջիվերջո մի վարսավիր է գտնվում, ով իր վրա է վերցնում այդ ՎԵՀ առաքելությունն ու ստանձնում է Լիլիթի մազերը ֆենելու ազգանվեր գործը: Եվ հենց սա էլ դառնում է այդ վարսավիրի ճակատագրական սխալը, որովհետև պարզվում է՝ իրականում Լիլիթին վարսավիրը ոչ այնքան մազը ֆենելու, որքան ինքնաարտահայտվելու և թեթևանալու համար էր պետք:

Ու այստեղ Լիլիթը կես րոպե առաջ իր հետ ծանոթացած վասավիրի հետ սկսում է կիսվել իր համար ամենածանր ու սրտակեղեք թեմաներից մեկից՝ իր հետևորդների դաժան ու անգութ քոմենթներից: Պարզվում է՝ երեկ Լիլիթի մասին շատ բարի ու հաճելի գրառում է եղել համացանցում, որի մեջ մոտավոր այն միտքն էր, որ ցանկացած աղջիկ կնախանձի Լիլիթին՝ նման մարզված մարմին ունենալու համար: Բայց ահա ՉԱՐ ու ՆԱԽԱՆՁ  աղջիկները, որոնց Լիլիթը «թարախ» է անվանում, հավաքվել էին նյութի տակ ու Լիլիթին վիրավորել ամենավերջին ու ստոր բառերով, այսինքն՝ ասել են, որ Լիլիթի «ֆիգուրան ֆոտոշոփածա»: Մարդի՛կ... մի փոքր բարեգութ եղեք, մի վիրավորեք Լիլիթին՝ ցավացնելով նրան, կպնելով նրա ամենանվիրական զգացմունքներին: Ո՞նց թե Լիլիթի նկարները ֆոտոշոփած են, դուք հո անհոգի չե՞ք: Ու մի մոռացեք, որ կյանքը բումերանգ է, և վաղը, մյուս օրը մեկն էլ ձե՛ր նկարը կարող է համարել ֆոտոշոփած: Լիլիթը պինդ աղջիկ ա, նա դիմացավ այդ հարվածին, իսկ դուք կդիմանա՞ք, դուք կհաղթահարե՞ք այդ վիրավորանքը, երբ ձեր նկարը ֆոտոշոփած համարեն: Մի քիչ էլ սրա մասին մտածեք էլի…

Ի դեպ՝ մինչև խելքս գլուխս հավաքեցի ու անդրադարձա Լիլիթի ուղիղ եթերին, Լիլիթն իր էջից արդեն ջնջել էր այն: Բայց դե իսկական ֆանատները արդեն ֆիքսել էին նրա ամեն մի բառը: Համբերություն քեզ, Լիլիթ ջան…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular