ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի,այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի,այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող։

Փաշինյան,դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես,որ դրել Ուկրաինայից ես խոսում։

Հերիք չէ՞, «անպոչ գդալի» նման քեզ մեջ գցես։

Բոլոր «պարերը պարել» ես,հիմա էլ Ուկրաինայի փաստաբանն ես դարձել։

Թե բա՝ այն ,ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է․ դա մեզ լրջորեն անհանգստացնում է։

Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր կմ օկուպացրել է,իսկ դրել Ուկրաինայի դարդն ես լացում։

Բայդե՞նն ես,Բլինքե՞նն ես,Շո՞լցն ես,Էրդողա՞նն ես…ո՞վ ես էլի,որ խառնվել ես էդ մեծ հարցի մեջ։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցիր ու հայաթափեցիր ՝չի անհանգստացնու՞մ,բայց Ուկրաինայի հարցն անհանգստացնու՞մ է։

Ո՞ր Ուկրաինայի։

Ադրբեջանի բարեկամ ու դաշնակից,որի նախագահը շնորհավորում էր Ալիեւին Արցախը գրավելու առթիվ։

Ո՞ր Ուկրաինայի։

30 տարի Հայաստանի դեմ բոլոր հարթակներում «դեմ» քվեարկած Ուկրաինայի։

Ո՞ր Ուկրաինայի։

Ադրբեջանին ֆոսֆորային զենքի մատակարարի՞։

Վրաստանի ղեկավարությունից գոնե օրինակ վերցրու ու մի խառնվիր նման հարցերի մեջ։

Նիկոլիստները հերթական անգամ հայ ժողովրդին են «փուռը տալու»,իսկ իրենք «թռնեն» արեւմտյան մայրաքաղաքներում կյանք վայելեն։

Անթույլատրելի ու աղետալի կարող է լինել ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը՝ կողմնորոշվելով դեպի Արեւմուտք։

1920-ին հայկական քաղաքական ղեկավարոպթյունը այդ ճակատագրական սխալն արեց ու արդյունքում «դաշնակից» Արեւմուտքը մատը մատին չտվեց,երբ թուրքական բանակը հասել էր Երեւանի մատույցները։

Արեւմուտքի հետ «բարեկամանալու» արդյունքում 1920-ի նոյեմբերի վերջին Հայաստանից մնացել էր ընդամենը մոտ 10 հազ.քառ.կմ,եւ միայն Հայաստանի խորհրդանացումը հնարավորություն տվեց ազատվել թուրքական գերիշխանությունից՝ Հայաստանի սահմանները հասցնելով շուրջ 30 հազ.քառ.կմ։

Վախենամ այս անգամ նենց «փուռը տան» Հայաստանը,որ դժվար լինի «խելքի գալ» ու ակնկալել որեւէ արտաքին օժանդակություն։

Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ,ովքեր սեփական պատմությունից դասեր չեն քաղում։

Ինչպես կասեին Հին Հունաստանում՝ անհնար է նույն գետը երկու անգամ մտնել։

Առանց նիկոլիզմի հեռացման չի լինելու փրկության ոչ հույս,ոչ էլ՝ լույս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular