ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Դավթյանը անցավ եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչ, հայտնում է ArmSport.am-ը։

Որակավորման փուլի երկու ցատկերի արդյունքում Դավթյանը հավաքել է 14,966 միավոր և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գավաթի երկրորդ փուլի օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ էր դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Վերջերս հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Հաղթողի կոչմանն արժանացել էր Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 14,933 միավոր: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից Փարիզ-2024-ի ուղեգիր դեռևս նվաճել է միայն Արթուր Դավթյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular