ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրինապահ հարկ վճարող», թե՞ «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող» հարկատու․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հարկ չվճարողներին տողատակով հորդորեց քայլել Զանգուի ձորով եւ խոտածածկ տարածքով։ Հարկ չվճարողների շարքը թվարկելիս առանձնացրեց նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին, որոնք գնում են երկրից դուրս հարկերով սարքված ասֆալտի վրայով, իսկ իրենք հարկ չեն վճարում։ Վարչապետ Փաշինյանը հարկում է բոլոր աշխատողներին Հայաստանից մինչեւ արտասահման, սակայն սեփական սիրելիներին ազատում է հարկ վճարելու պարտավորությունից։

Վերջերս սուրճի եւ հրուշակեղենի խոշոր ներմուծող «Վենդա» ՍՊԸ-ն՝ հայտնի «Չայկոֆ» խանութների ցանցը, ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» կոչում, բայց մյուս կողմից՝ ՊԵԿ-ի հետ օրգանապես կապված Ֆինանսների նախարարության կողմից ճանաչվում է «գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող» հարկատու, այլ կերպ ասած՝ հայտնվում է պետական գնումների սեւ ցուցակում։ Տեղեկացնենք, որ այս ընկերության հետ նախորդ տարվա ընթացքում պայմանագրեր են կնքել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «ՀՀ Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։

Ծառայությունների արժեքը կազմել է, օրինակ՝ 1 մլն 380 հազար դրամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ։ Գնումը եղել է մեկ անձից, իսկ գնման առարկան եղել է նվեր, որն իր մեջ ներառել է 375 փաթեթ, որից յուրաքանչյուրը ներառում է 2 տուփ թեյ, 2 տուփ սուրճ եւ մեկ շոկոլադե սալիկ, ինչպես նաեւ 50 տուփ սուրճ։

2024 թվականին, այս ընկերության հետ կատարված գնումներ դեռ չկան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular