ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պատերազմի շեմին Փաշինյանը Հայաստանը թողնում է առանց անվտանգության հովանոցի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է։ «Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են:  Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։

Ուշագրավ է, որ այս հայտարարությանը զուգահեռ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։  Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։ Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»:

Ստացվում է, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հանրությանը նախապատրաստում է նոր ու լայնածավալ պատերազմի` ընդունելով, որ Արևմուտքի հովանու ներքո ընթացող խաղաղության գործընթացը ձախողվել է: Երկու տարի առաջ էլ՝ 2021 թվականի հունիսյան ընտրությունների ժամանակ, Փաշինյանն ու թիմը հայտարարում էին, որ իրենց քվե տալու դեպքում իրենք պատրաստվում են խաղաղություն բերել Հայաստանին և որ եթե հանկարծ իշխանության գան այսպես կոչված՝ նախկինները, ապա պատերազմը և նոր կորուստներն անխուսափելի են լինելու: Այժմ պարզվում է, որ Ադրբեջանը բանակցությունների ընթացքում երբեք էլ հակված չի եղել ընդունելու Հայաստանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը, ավելին՝ իրենց տեսակետի համաձայն ադրբեջանական հող է նաև Երևանը:

Մյուս կողմից՝ նույն Փաշինյանը Հայաստանը զրկում է միակ ռեալ անվտանգության հովանոցից, ի դեմս՝ ՀԱՊԿ-ի: Պետք է նշել, որ ակնհայտ է՝ Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ակտիվացավ մյունխենյան հանդիպումների շարքից  և հատկապես ՄԻ 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ վարչապետի երկկողմ և փակ հանդիպումից հետո: Ինչպես երևում է, Արևմուտքը շտապում է: Հասկանալով, որ մոտ ապագայում ուկրաինական ճակատում ՌԴ-ն հասնելու է իր առջև դրված նպատակներին, արևմուտքը փորձում է նոր ճակատ բացել Մոսկվայի դեմ՝ Փաշինյանի ձեռամբ և հայ ժողովրդի անվտանգության և կենսական շահերի հաշվին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular