ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պահանջով հետախուզվող ադրբեջանցի բլոգերի հետ կապված «Ինտերպոլում» ուշագրավ զարգացումներ են եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի ազատ արձակումից և Բաքվում նրան հերոսացնելուց ժամեր անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց Զեյնալիին Հայաստանին հանձնելու միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկելու մասին: Նման ուշացած քայլով հայկական կողմն, ըստ էության փորձում է կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա:

Մինչդեռ, պարզվում է, բլոգերի ազատ արձակման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև մեր իրավապահները: Մասնավորապես՝ NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Ինտերպոլը ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջել է ապացույցներ տրամադրել սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացու կատարած հանցավոր արարքների վերաբերյալ, սակայն բլոգերի հայտարարությունների և համացանցում տարածված կադրերի հիման վրա սպանության մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնած իրավապահները չեն տրամադրել համապատասխան հիմնավորումներ:

Թե ով է պատասխանատու առանց պատճաշ ստուգումների նման լուրջ մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու, իսկ հետագայում արդեն սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում հայտարերելու համար բավարար հիմքեր չտրամադրելու համար, առաջին հերթին պետք է պարզի վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազությունը, եթե իհարկե այս մարմինը ևս մասնակից չէ հետախուզվողի մեղադրանքի հիմնավորման տապալման, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունում (Ինտերպոլ) հայաստանյան իրավապահ մարմինների հեղինակազրկման, քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում ադրբեջանական կողմին «օժանդակելու», Հայաստանի հետ կատարվող բոլոր դժբախտությունների համար ուրիշներին մեղավոր նշանակելու հարցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի պահանջով Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բլոգերին մեղադրում են սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ունեցվածքը ոչնչացնելու, սեռական բնույթի գործողությունների դրդելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular