ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա նշան է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է շարունակել հակամարտությունը․ Մարիա Կարապետյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին։
 
«Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության միանշանակ և փոխադարձ ճանաչման վրա՝ երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
 
Մենք շարունակում ենք կրկնել սա, իսկ Ադրբեջանը շարունակում է առարկել։ Երեկ Քաղաքական հարցերի հանձնաժողովում տարօրինակ բան տեղի ունեցավ։ Ավելի քան երեք տարի Ադրբեջանը տեռորի էր ենթարկում այս Խորհրդարանական վեհաժողովին Լեռնային Ղարաբաղ բառերն օգտագործելու համար, սակայն երեկ հենց Ադրբեջանի պատգամավորը ինքը սկսեց խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։
 
Սա նշան է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է շարունակել հակամարտությունը, սակայն մենք չենք ցանկանում շարունակել հակամարտությունը։
 
Խաղաղության պայմանագիրը, որը մենք հույս ունենք շուտով ստորագրել, կրկնում է միջազգային այն սկզբունքը, ըստ որի երկրները չեն կարող հղում կատարել իրենց ներքին իրավական ակտերին՝ հիմա կամ ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Այնպես որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար մեր Սահմանադրությունը կամ պատմական փաստաթղթերը որպես խոչընդոտ նշելն ուղղակի պատրվակ է։
 
Ես իսկապես հուսով եմ, որ Ադրբեջանի պատգամավորները այստեղից քաղած դաս են տանում, որ այս նոր նարատիվը, թե Ադրբեջանը պայքարում է հայկական ռևանշիզմի, նեոգաղութատիրության կամ իսլամաֆոբիայի դեմ, ըմբռնում չի ստանում միջազգային հանրության կողմից։ Եկեք ստորագրենք այս խաղաղության պայմանագիրը և առաջ շարժվենք։
 
Եվ վերջին կետը, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ ճիշտ այնպես, ինչպես մենք պետք է վստահենք ձեզ՝ ապահովելու մեր անվտանգությունը ձեր տարածքով անարգել տարանցման համար, դուք պետք է վստահեք մեզ՝ ապահովելու ձեր անվտանգությունը մեր տարածքով անարգել տարանցման համար: Հայաստանն ու Ադրբեջանն են, որ կարող են միմյանց համար անվտանգության լավագույն երաշխավորները լինել։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ առանց վերապահումների, առանց հատուկ ռեժիմերի՝ հիմա և ընդմիշտ»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular