ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային առաքանուց հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Հայտնել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Զննության ընթացքում Շնագիտական բաժնի (կենտրոն) հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում  առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել են թաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված 9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ  փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։ Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով:

Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:  Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ»  և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի  Ամերիկայի փողոցում  գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ա․Ղ․-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին  և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շրջանակում Երևանի  Թբիլիսյան խճուղու բակերից  մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև ԻԻՀ քաղաքացի Մ․Խ-ն, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular