ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության դադարեցումը կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել․ Կալաշնիկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության դադարեցումը կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։ ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
«Կարծում եմ, որ «սառեցված» բառը նշանակում է որոշ ժամանակ, որն անհրաժեշտ է որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու և այս կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում հանգիստ աշխատելու նրանց անվտանգության վրա»,- մեկնաբանել է Կալաշնիկովը։
Նա հաստատել է, որ Հայաստանն իսկապես մի քանի ամսով «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, «թեև այս համաձայնագիրը ձեռնտու է Երևանին»։