Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման վերաբերյալ․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ շփումներում հստակեցնել մասնակցության հետ կապված իրավիճակը։
Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին ասել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցվել է։
Այս հայտարարությունից հետո ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնել էր, որ այդ հարցով հայտ չի եղել Երևանից։