ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին և Միշելը քննարկել են լեհ ֆերմերների կողմից Ուկրաինայի հետ սահմանի անցակետի արգելափակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը լեհ-ուկրաինական սահմանին, որը լեհ ֆերմերները շարունակում են արգելափակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

«Կողմերը քննարկել են իրավիճակն ուկրաինա-լեհական սահմանին։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է խորհրդակցությունների՝ իրադրության արագ և արդարացի լուծման նպատակով», - ասվում է նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Զելենսկին նաև ընդգծել է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առևտրի ազատականացման ռեժիմի շարունակման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, «պատերազմի ժամանակ նման աջակցությունը պակաս կարևոր չէ», քան զենքի մատակարարումների միջոցով աջակցությունը։

Փետրվարի 20-ին լեհ ֆերմերները բողոքի ակցիայի են դուրս եկել Լեհաստանի 180 վայրերում: Ֆերմերները գյուղատնտեսական տեխնիկա են դուրս բերել ճանապարհներ, ինչպես նաև երկրի մի քանի խոշոր քաղաքների փողոցներ։ Ցուցարարներն ամբողջությամբ փակել են բեռնատարների անցումը Ուկրաինայի հետ սահմանի անցակետերով, իսկ երեք անցակետերում չեն թողնում նաև այլ տեսակի տրանսպորտի անցումը։ Մեդիկայի անցակետի մոտ ցուցարարները թափել են հացահատիկը գնացքի վագոններից։

Լեհ ֆերմերների ցույցերը սկսվել են դեռ փետրվարի 9-ից։ Նրանք պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն Ուկրաինայից, ուժեղացնել օժանդակությունն ազգային անասնաբուծությանը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյական ածխածնային արտանետումներ: Բողոքի ակցիային աջակցում է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը։ Փետրվարի 27-ին լեհ ֆերմերները կկազմակերպեն «երթ դեպի Վարշավա», որին կմիանան նրանց գործընկերները ԵՄ այլ երկրներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular