ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերությունից վերադառնալուց հետո եղբայրս այժմ հոգեբուժական կենտրոնում է, գլխին շատ են խփել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական գերության մեջ հայտնված ու օրեր անց հայկական կողմին փոխանցված 34-ամյա Հայասեր Սաֆարյանը Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից էր։ Սեպտեմբերի 20-ին՝ գյուղի տարհանման օրը, Հայասերը վճռական որոշում էր կայացրել չլքել հայրենի Խնկավանը։ 

«Մնացել է, քանի որ դիրքերում դեռ մեր տղերքն էին կռվում, իսկ մարտերը բոլոր ուղղություններով շարունակվում էին»,-MediaHub-ին պատմում է նրա եղբայրը՝ Անդրանիկ Սաֆարյանը, նշելով, որ Հայասերը առողջական խնդիրներ ունեցել է, որն ավելի արտահայտիչ է դարձել գերությունից վերադառնալուց հետո։ 

«Երբ ադրբեջանցի զինվորականները մտել են մեր գյուղարանքները, գերեվարել են այնտեղ մնացած խաղաղ բնակիչներին։ Մեկը հարազատ եղբայրս էր, մյուսը հորաքույրս՝ Վաղուհասից, իսկ Վերին Հոռաթաղից տարել են քեռուս կնոջը։ Նրանց տարբեր ժամերի տարել են Քարվաճառ։ Բոլորն իրար այնտեղ են հանդիպել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Գերությունից վերադարձած հարազատները պատմել են, որ իրենց վերաբերել են այնպես, կարծես հատուկ ջոկատայինների են գերեվարել․ ծեծել են, խոշտանգել, հոգեբանական ու ֆիզիկական ուժ գործադրել։ 

«Գերեվարված իմ հարազատներն այնտեղ բռնությունների են ենթարկվել, առողջական խնդիրներ ձեռք բերել։ Հայասերի մոտ իր խնդիրներն ավելի են խորացել, որովհետև ամեն օր ծեծել են, հաց ու ջուր չեն տվել, եթե տարածքում լրագրողներ չեն եղել»,- ասում է նա։

 Մեր զրուցակիցն ասում է, որ իր քեռակինը, հորաքույրն ու հարազատ եղբայրը առանձին վրաններում են պահվել։ Կաթ, հաց ու ջուր են տվել տեսախցիկների առաջ, հարգանքով ու խնամքով են վերաբերվել՝ տեսանկարահանման սարքերի առաջ, բայց նրանց գնալուց հետո՝ «սև օր են բերել գլխներին, ուտելիք չեն տվել».

«Դրա համար եղբայրս առ այսօր հոգեբուժական կենտրոնում բուժում է ստանում»։ 

Նրա հորաքրոջը, որ ադրբեջաներեն կարողանում է հաղորդակցվել, ինչ որ տեղ խնայել են, նաև մյուսներին՝ չեն սպանել։ Թեպետ սպանության սպառնալիքներ շատ են հնչեցրել։ 

«Ասում էին՝ «սպանելու ենք»։ Այդ վախերից ու հոգեբանական ծանր վիճակից Հայասերը հիմա կակազում է նաև, որը նախկինում որպես խնդիր չի ունեցել»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ նույնիսկ 6 օր անց, հայկական կողմին փոխանցելուց հետո էլ բռնության հետքերն ակնհայտ տեսանելիեն եղել մարմնի ու դեմքի վրա։ 

MediaHub-ին նույն վկայությունն էր տվել նաև Վերին Հոռաթաղից գերեվարված Էլմիրա Աբրահամյանը։ Նրան, թեև տարեց կին է, ադրբեջանցիներըևս չեն խնայել՝ հարվածել են, քաշքշել ու նվաստացրել։ Սա է ադրբեջանցու իրական դեմքն ու տեսակը, որի հետ խաղաղություն է մեզ հիմա պարտադրվում....

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular