Ֆրանսիայից մատակարարվող սարքավորումներն ունեն պաշտպանական նշանակություն․ Ֆրանսիայի ՊՆ
ՎԻԴԵՈՁեր ուժերի զարգացման տեսակետից կարևոր կոմպոնենտ է նաև վերապատրաստումը, և դրա վերաբերյալ ստորագրումը մենք տեսանք։ Վերապատրաստումը պետք է ուղորդի այն բոլոր ծրագրերը և գործողությունները, որոնք մենք իրականացնելու ենք այստեղ, և կլինեն սպաներ, ենթասպաներ, որոնք կվերապատրաստվեն, և մեր ռազմական դպրոցները ձեր տրամադրության տակ են։ Այս մասին ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի ՊՆ Սեբաստիեն Լըկորնյուն։
«Արդեն կա ուղորդման ծրագիր, ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղորդենք օդային պաշտպանության ծրագրերը։ Սարքավորումները, որոնք գալու են, ունեն պաշտպանական նշանակություն»,- ասաց Լըկորնյուն։
Մանրամասները՝ տեսանյութում