ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են անցել ՔՊ փակ նիստերը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  ԱԺ ՔՊ խմբակցության երեկվա փակ նիստերն ընթացել են խաղաղ մթնոլորտում, ՔՊ-ն առանձին-առանձին հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ, որոնց պատրաստվում են վերընտրել: Յուրաքանչյուր հանդիպում մոտ 1.5 ժամ է տեւել, չնայած քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, բայց բոլորը թեկնածուներին հարցեր են տվել։

Մեր աղբյուրի տպավորությամբ, ՔՊ-ում ավելի ջերմ են ընդունել Գեղամ Գեւորգյանին, իսկ Արթուր Վանեցյանի բաջանաղ Բաղրամյանի հետ հանդիպումն ավելի պաշտոնական, սառը մթնոլորտում է անցել: Ոմանք անգամ խայթելու փորձեր են արել։ Ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular