ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իրագործում է հայաթափման հերթական ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի բնակիչներն երեկ փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի հարկային վարչարարության դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ hազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, Հայաստան վերադարձից հետո նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100.000 դրամից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն։ Դա, բնականաբար, հունից հանել է՝ առանց այդ էլ մի կերպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացիներին և նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով իրենց փայ խոստացված ապագան:
 
 
Առաջին հայացքից թվում է, որ խնդիրը զուտ տնտեսական է, սակայն վտանգները, որոնք սպառնում են նման որոշման հետևանքով, ավելի քան լուրջ են, եթե չասենք` շոշափում են ազգային անվտանգությանը վերաբերվող հարցեր։ Սա փաստացի ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի հերթական հայաթափման ծրագիրը, որը վերջինս փորձում է կյանքի կոչել։ Ակնհայտ է, որ այս իշխանություններn անում են ամեն բան` երկիրը դատարկելու, ժողովրդին արտագաղթի մղելու համար և նրանց մոտիվացիան հասկանալի է` առանց մարդկանց, ովքեր կառչած են սեփական հողից, այդ հողից հրաժարվելը, այն թշնամուն «նվիրելը» շատ ավելի հեշտ է։ Բացի այդ, ակնհայտ է, որ Փաշինյանին ձեռնտու է իր վարած քաղաքականությունը քննադատող և այն չկիսող ընտրազանգվածի հեռանալը, այդ դեպքում էլ շատ ավելի հեշտ կլինի պահպանել և երկարաձգել սեփական իշխանությունը։
 
Ի դեպ, ուշագրավ է, որ այս իշխանությունների վարած հայաթափման քաղաքականության հետևանքով Հայաստանից վերջին երեք տարում գնացել-չի եկել 138,024 մարդ։
 
Մասնավորապես՝
• 2023թ․ արտագաղթողների պաշտոնական թիվը կազմել է 36,512 մարդ,
• 2022թ․՝ 27,941 մարդ,
• 2021թ․՝ 73,571 մարդ։
 
Համաձայն 2022 թվականին անցկացված մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Իսկ առկա բնակչության թիվը կազմում է 2 մլն 869 հազար 438 մարդ։
 
Ի համեմատ նախորդ՝ 2011թ․ մարդահամարի՝ պակասել է թե՛ մշտական, թե՛ առկա բնակչության թիվը։ Մշտական բնակչության թիվը նվազել է 86,123 մարդով։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ, ի թիվս միջին աշխատավարձը 7-ապատկելու, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր դարձնելու և այլ խոստումների, խոստացավ նաև մինչև 2050 թվականը բնակչության թիվը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ Սակայն, ինչպես տեսնում ենք, երկիրը անվտանգային լրջագույն ճգնաժամի առջև կանգնեցրած, աշխարհաքաղաքական ուժերի բախման կենտրոն դարձրած Փաշինյանն անում է ամեն բան, որպեսզի հայաթափի Հայաստանը՝ այն ավելի խոցելի դարձնելով արտաքին ազդեցության համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular