ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրինապաշտ միգրանտները կարող են գալ ու աշխատել, օրինազանցները կպատժվեն․ Մեդվեդև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության տարածքում հանցագործություն կատարած միգրանտները կենթարկվեն քրեական խիստ պատասխանատվության, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով՝ անհրաժեշտ է վերահսկել երկիր մուտք գործող աշխատուժը, ստեղծել տվյալների միասնական բազա, որտեղ ներառված կլինեն միգրանտների կենսաչափական տվյալները։

«Այն միգրանտներն, ովքեր Ռուսաստանի տարածքում հանցագործություն կկատարեն, կենթարկվեն խիստ քրեական պատասխանատվության, դրանում կասկած չկա։ Նրանք, ովքեր տնտեսական հարաբերությունների օրինապաշտ մասնակիցներ են,  կարող են գալ ու աշխատել։ Մենք հասկանում ենք, որ առանց աշխատուժի այդ աղբյուրի անհնար է ապրել,  բայց ինչ անել, ա՛յ դա է ամենակարևորը։ Պետք է վերահսկել իրավիճակը։ Իսկ դա հնարավոր է իրականացնել թվային ծառայությունների միջոցով, որոնք ակտիվորեն ներդրվում են։ Այդպիսի խնդիր դրված է»,- ասել է Մեդվեդևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular