ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են երիտասարդ մասնագետներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի 2024 թվականի ընտրված մասնակիցները փետրվարի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը խոսել են Հայաստանի կառավարման մոդելի, պետության ռազմավարական ուղղությունների մասին: «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ հայի ինքնության համար տարբեր երաշխիքներ գոյություն ունեն, որոնցից են պետական արդյունավետ կառավարումը, ժողովրդավարական հիմունքների սերմանումը, իրավունքի գերակայությունը, դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը, ԶՈՒ մարտունակությունը, ուժային մարմինների արդյունավետ գործունեությունը, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունը եւ սոցիալական արդարությունը»,- ասել է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաեւ ծրագրի մասնակիցների` Հայաստանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մարտահրավերներին, ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Երիտասարդ մասնագետների հաջորդ հանդիպումը եղել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ:

«Կարծում եմ, որ ծրագիրը բավականին արդյունավետ է, ինչի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու պետական կառավարման մարմինների, մասնավորապես` Ազգային ժողովի աշխատանքներին»,- ողջունելով ներկաներին` ասել է խմբակցության ղեկավարը:

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների հերթական հոսքը, որը նպաստում է պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի աշխատանքի արդյունավետությանը: Նա պատասխանել է ծրագրի մասնակիցների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հռոմի ստատուտի վավերացմանը, ՀՀ անվտանգային իրավիճակին, ընթացող բարեփոխումներին, արտաքին հարաբերություններում վարվող քաղաքականությանը:

Երիտասարդ մասնագետների հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձել է առաջնորդության թեմային` օրինակ բերելով Ջոն Մաքսվելի տեսության հինգ մակարդակները: Նա խոսել է նաեւ հաջողության հասնելու ճանապարհի մասին` նշելով, որ հաջողությունը կարգավիճակ չէ, այլ` գործընթաց:

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է  երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, խոսել իրականացված բարեփոխումների` իր ձեւակերպմամբ` բացասական կողմերի մասին: Պատգամավորը պատասխանել է նաեւ հնչեցված հարցերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular