ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից 2023 թ. ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թ. հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։

«Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Համապատասխանաբար, սույն թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը։ Ընդ որում՝ ԱՊՊԱ պայմանագիրն ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղում կնքվելու և ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ապահովադրին վճարման ենթակա գումարներն ստանալու լիազորություններ պարունակող՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ներկայացվելու դեպքում պայմանագրում կարող է ապահովադրի փոխարեն լրացվել նրա կողմից լիազորված անձի բանկային հաշվեհամարը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին բանկային հաշիվ չունենալու դեպքում մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում բացել բանկային հաշիվ։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում»,- ասված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular