ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանությունների դեմ բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունների դեմ Հայաստանի գործող վարչախմբի բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում։ Նախօրեին երեկոյան դիմակավորված ուժայինները փողոցում ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ, սամբոյի աշխարհի, Եվրոպայի նախկին չեմպիոն Աշոտ Դանիելյանին՝ նրան մեղադրելով թմրանյութ պահելու մեջ։ Ըստ Դանիելյանի ընկերների և ազգականների՝ նրա մոտ որևէ թմրանյութ չի եղել, այդուհանդերձ քննչական կոմիտեն մտադիր է կալանավորել Աշոտ Դանիելյանին, որը Եռաբլուրում հայհոյել էր լրագրողներին։

Թիկնապահի հետ կապված միջադեպը փաշինյանական վարչախումբն օգտագործել էր հակաարցախյան նոր տրամադրություններ սրելու և Արցախի իշխանություններին մեղադրանքներ հասցեագրելու համար։

Երեկ նաև հայտնի է դարձել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հակակոռուպցիոն կոմիտեն հրավիրել է հարցաքննության։ Ըստ փաստաբանի՝ ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու դեպքերով։

Շահրամանյանն ինքն էր հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, բայց տարօրինակ է, որ հենց այս դեպքերի համատեքստում են նրան կանչում հակակոռուպցիոն կոմիտե՝ տպավորություն ստեղծելով, թե քրեական գործ է հարուցվել Շահրամանյանի դեմ։

Արցախի նախագահն այսօր կոշտ է արձագանքել, հայտարարել է, թե այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են դրա վրա կափարիչ դնել, փակել հարցը։ Արցախցի պատգամավորներն ու պաշտոնյաները կասկած չունեն, որ գործող վարչախումբը թուրք-ադրբեջանական պահանջների իրականացման շրջանակներում փորձելու է նոր բռնաճնշումներ իրականացնել Արցախի պաշտոնյաների և պատգամավորների դեմ։

Ընդդիմադիր շրջանակներից թերևս միայն արցախցիներն են մնացել, որ առայժմ լուռ, սակայն դիմադրում են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը վերջնական ոչնչացնում է Արցախի հարցը, ուստի և Փաշինյանը փորձելու է ավելի ու ավելի կոշտ մեթոդներ կիրառել Արցախի իշխանությունների դեմ՝ թույլ չտալով պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում։ 

Կարինե Ջուլհակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular