ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝

Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250  մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ  հասկանալով, որ գնում են գնդակահարության։ Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք` պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։

Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ ինդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվում` պետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։

Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում` ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն,  իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր ։ Սա է մեր պետական մտածողության որակը։
 
Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ
 
Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը` դիտորդ ստանալու ճանապարհով։

Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։

Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։

Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular