ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում ինչ է սպասվում. Անի Գրիգորյանի` 2017-ի կանխատեսումները` ըստ կենդանակերպի նշանների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Այս տարի խոյերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ ու հաջողություններ»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց պայծառատես Անի Գրիգորյանը՝ անդրադառնալով, թե կենդանակերպի որ նշանին ինչ է սպասվում 2017 թվականին:

«Խոյ տղամարդիկ այս տարի կունենան մի փոքր առողջական խնդիրներ, իսկ կին խոյերին այս տարի սպասվում են բազում ճամփորդություններ: Ընդհանուր առմամբ` այս տարի խոյերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ ու մեծ վերելքներ»:

Անիի խոսքով` ցուլերը տարեսկզբին կզգան ֆինանսական ռեսուրսների մեծ պակաս.

«Սա, իհարկե, առիթ չի հանդիսանում, որ այս տարի նրանց մոտ լինի ֆինանսական ծանր ճգնաժամ:  Հունիս-հուլիս ամսին ցուլերի մոտ կլինեն ֆինանսական վերելքներ: Ցուլերի մոտ այս տարի անձնական կյանքի փոփոխություններ այնքան էլ չեն լինի, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ եղել է: Այս տարի ցուլերի մոտ կլինեն պաշտոնի բարձրացում և գործատուի հետ հիանալի հարաբերություններ»:

Երկվորյակների մասին խոսելից պայծառատեսը նշեց հետևյալը.

«Երկվորյակների մոտ մեծ կորուստներ չեն լինելու: Նրանք հնարավորություն կունենան ճաշակելու մեծ չափի գումարներ, կմեկնեն երկարաժամկետ և կայուն ճամփորդության, ձեռք կբերեն կայուն և մնայուն աշխատանք: Սիրո առումով այս տարին բարենպաստ կլինի երկվորյակների համար, տարեսկզբին նրանց բաժին հասած սերն ամբողջ կյանքում կուղեկցի նրանց»:

«Չնայած խեցգետիների բուռն բռնկվող բնավորությանն ու դրանց հետևանքով վեճերի մեջ ընկնելուն` այս տարին նրանց համար լինելու է ավելի խաղաղ տարի՝ վերելքներով ու փառքով լի: Խեցգետինները սիրում են շատ ճանապարհորդել,ինչը, ցավոք, այս տարի նրանց չի սպասվում: Կենդանակերպի այս նշանի համար տարին ֆինանսապես բարենպաստ տարի է լինելու», - ասաց Անին՝խոսելով խեցգետինների մասին:

Պայծառատեսի խոսքով` տարվա հաջողակները առյուծներն են.

«Նրանց բյուջեն կկրկնապատկվի,սակայն նրանք պետք է զգոն լինեն և գումարը ծախսեն ճիշտ նպատակով, որովհետև նույն գումարը հեշտությամբ կարող են կորցնել:  Ընտանեկան խնդիրներ ունեցող առյուծների համար լավագույն տարին է, քանի որ բոլոր խնդիրները կմնան անցյալում:  Կին առյուծներին խորհուրդ է տրվում այս տարի փոքր-ինչ զիջող լինել»:

Կույսերի մասին խոսելիս Անին նշեց, որ այս տարի զույգավորման տարի կլինի կույսերի համար.

«Այս տարի չամուսնացած կույսերը կգտնեն իրենց կեսերին, ինչն էլ մնայուն կլինի նրանց կյանքում: Կույսերը մարտ-ապրիլ ամիսներին ունենալու են ֆինանսական մեծ վերելքներ, իսկ առողջական տեսանկյունից տարին փոքր-ինչ անհաջող է լինելու: Խորդուրդ է տրվում նրանց հետևել առողջությանը»:

Անդրադառնալով կշեռքներին՝ Անին նշեց.

«Ծանր ու թեթև անող կշեռքների համար այս տարին լինելու է չափից լավը, այն ֆինանսական, առողջական և անձնական խնդիրները որոնք եղել են նախկինում, աքաղաղի տարում այլևս կլինեն անցյալ: Ընտանիք կազմող կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի խորը կշռադատել:

Անդրադառնալով կարիճներին` Անին կարևորեց այն, որ այս կենդանակերպի նշանի մարդիկ պետք է ունենան հստակ նպատակ, կամքի ուժ ու մեծ աշխատասիրություն.

«Կարիճներին այս տարի խորհուրդ չի տրվում պարտքով գումար տալ մարդկանց, քանի որ հնարավոր է այլևս այդ գումարը չկարողանան հետ ստանալ: Այն կարճները, ովքեր ունեն սրտի խնդիր, հատկապես այս տարի պետք է մեծ ուշադրություն հատկացնեն դրան»,-ասաց պայծառատես Անի Գրիգորյանն ու շտապեց խոսել աղեղնավորների մասին.«Ինչ վերաբերում է աղեղնավորներին, ապա նրանք պետք է կարողանան իրենց գումարները տնտեսել, այլապես կզրկվեն ողջ կարողությունից: Աղեղնավորները շատ հաճախ իրենց գումարը վատնում են անտեղի՝ մոռանալով, որ այդ վաստակը ստեղծվել է տարիների ընթացքում: Իսկ ընդհանուր առմամբ` այս տարի նրանց համար կլինի հաջողակ և անակնկալներով լի տարի: Կենդանակերպի այս նշանի տեր մարդիկ պետք է հնարավորինս շատ այս տարի լինեն հանգստավայրերում»:

Պարզվում է այս տարին հաջողակ է լինելու նաև այծեղջյուրների համար.

«Վերջապես ժամանակն է եկել, որպեսզի այծեղջյուրը քաղի իրեն տրված աշխատասիրության պտուղները: Այծեղջյուրներն այս տարի կմարեն կուտակված պարտքերն ու այնցյալում կթողնեն անախորժությունները: Այծեղջյուրներն այս տարի նոր բնակարան գնելու և ճամփորդելու մեծ ցանկություն կունենան»:

Ջրհոսներն այս տարի կամուսնանան.

«Չամուսնացած ջրհոսները կմտածեն ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու մասին: Գարնանը կարիերայում կբացվեն նոր հորիզոններ, ամռանը կզբաղվեն նոր նախագծերով, կլինեն որոշակի ֆինանսական վերելքներ, սակայն կայուն եկամուտ ջրհոսներին չի սպասվում»:

Կենդանակերպի վերջին նշանի մասին Անին ասաց հետևյալը.

«Ձկներին խորհուրդ է տրվում ունենալ համառություն, կամքի ուժ և նպատակասլություն, քանի որ աքաղաղի տարին այնքան էլ շռայլություն չի նախատեսել ձկների համար: Նրանց այս իրավիճակից կօգնի  դուրս գալ եռանդուն աշխատանքը:  Համառ, բարի ու ընկերասեր ձկները պետք է պայքարեն»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular