ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելյան «ծանրքաշայինների» կարևոր նշանակությունը Հայաստանի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական դիսկուրսը Հայաստանում տատանվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, սակայն այդ ֆոնին հաճախ անտեսվում են Հարավային Ասիայի ու արևել յան Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերը։ Այս կոնտեքստում ամենակարևոր պետություններից մեկը մեր հարևան Իրանն է, սակայն Թեհրանի հետ հարաբերությունները այդպես էլ շատ բարձր մակարդակի չեն բերվում՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Իրանն է իր դիրքորոշումը հստակ արտահայտում տարածաշրջանային իրողությունների համատեքստում: Մասնավորաբար, ոչ մեկ անգամ Իրանը հստակ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը։

Երբ Ադրբեջանը փորձում էր սադրանքներ իրականացնել Սյունիքի ուղղությամբ ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Իրանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժություններ էր իրականացնում ու զգուշացումներ հղում Բաքվին։ Բայց Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով եվրոպական դիտորդների թիվն ավելացնելու ճանապարհով, ինչի արդյունքում Իրանն անհանգստանում է, ու պատահական չէ, որ Թեհրանից հայտարարություններ են հնչում, թե դեմ են տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մյուս առանցքային պետությունը Հնդկաստանն է, որի հետ մեր հարաբերությունները կարող ենք առավել խորացնել։

Հնդկական տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, ու բազմակողմանի տնտեսական համագործակցության մեջ է տարբեր կենտրոնների հետ, որը լրացուցիչ առավելություն է տալիս Նյու Դելիին։ Օրինակ՝ Հնդկաստանը ակտիվ տնտեսական կապեր է պահպանում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ու օտարերկրյա կապիտալի հոսք է տեղի ունենում դեպի Հնդկաստան։ Մյուս կողմից էլ՝ ռազմական ոլորտի հետ կապված Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի։ Այս պետությունը հասանելիություն ունի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական սպառազինություններին։ Անգամ ԱՄՆ-ը որոշակի համատեղ արտադրություն է փորձում կազմակերպել, օրինակ՝ կործանիչների շարժիչներ, որպեսզի Հնդկաստանը կարողանա զսպել Չինաստանի աճող հավակնությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ու հնդկական սպառազինությունները պահանջարկ ունեն հարավ-արևել յան Ասիայի երկրներում։

Բայց Հայաստանը, բացի սպառազինություններ ձեռք բերելուց, կարող է ավելի խորացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ ընդհուպ մինչև, օրինակ՝ սպառազինությունների համատեղ արտադրություն։ Պետք է հնարավորություն ստեղծել, որ Հնդկաստանը Հայաստանի միջոցով լիովին հակակշռի Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացմանը։ Ու, ընդհանրապես, տնտեսական առումով երկու երկրները համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, որը իրացված չէ։ Հնդկաստանը կարող է ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության որոշակի ոլորտներում։ Մյուս կողմից էլ՝ եթե կրթական ոլորտում համագործակցությունը խորանա, ապա դրա արդյունքում Հայաստանի կրթական ոլորտը ևս նոր խթան կստանա։ Մյուս կարևոր ուղղությունը Չինաստանի հետ մեր հարաբերություններն են։ Բնական է, որ Պեկինը շահագրգռված է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացմամբ, քանի որ մեր տարածաշրջանը Չինաստանի համար կարող է դառնալ իր ապրանքների ու ծառայությունների արտահանման կարևոր ցամաքային ուղիներից մեկը։

Բացի այդ, Չինաստանն ինչքան էլ համագործակցի Թուրքիայի հետ, շահագրգռված չէ Անկարայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ, քանի որ եթե Թուրքիան իր ոտքը շատ ամրացրեց Հարավային Կովկասում, մուտք է գործելու նաև Միջին Ասիայի երկրներ, որը Չինաստանը համարում է իր համար առանցքային էներգետիկ ու տնտեսական գոտի, ու խնդիրներ ստեղծի Պեկինի համար։ Մյուս կողմից էլ՝ պանթուրքական ծրագրերի իրականացման դեպքում Թուրքիան խրախուսելու է Չինաստանում ույղուրների սեպարատիստական տրամադրությունները ու անկայունություն է հրահրելու։ Պատահական չէ, որ վերջերս Թուրքիան չինացիների համար ույղուրներին լրտեսողների ձերբակալեց։ Հարկ է Չինաստանի հետ խորացնել ռազմական համագործակցությունը, զենք ձեռք բերել, իսկ մյուս կողմից էլ՝ ստանալ նոր տեխնոլոգիաներ։ Կարելի է նաև պայմաններ ստեղծել, որ չինական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, նոր ենթակառուցվածքներ ստեղծեն և այլն։

Ընդհանուր առմամբ, Չինաստանի ռազմավարական քաշը ժամանակի ընթացքում մեծանում է այն աստիճանի, որ նույնիսկ ԱՄՆ-ն է այդ աճող հզորությունից մտահոգված, իսկ Հայաստանում ՀՀ իշխանությունները չեն տեսնում այս իրողությունը, այլապես գործնական քայլեր կձեռնարկեին Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular