ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ակնարկը. ինչո՞ւ Փաշինյանը ՀԱՊԿ-ն փոխարինեց եվրոպացի դիտորդներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է «Международная жизнь» («Միջազգային կյանք») ամսագրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հրապարակած հոդվածում։ «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ակնկալվող կնքման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, շարունակվում է Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հոդվածում:

Տասմագամբետովի հոդվածից պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ն չէ, որ մերժել է Հայաստանին օգնություն տրամադրելը, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանությունները, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է չեղարկել այդ հավանական օգնությունը՝  խնդրելով օրակարգից հանել համապատասխան, նկատենք՝ արդեն պատրաստի փաստաթուղթը: Այդ քայլը Փաշինյանը պատճառաբանել էր նրանով, որ խաղաղապահ առաքելությունը կարող է խաթարել խաղաղության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Անվտանգային ռեալ երաշխիքների փոխարեն Փաշինյանը նախընտրեց հայ-ադրբեջանական սահման հրավիրել որևէ լծակ և իրավազորություն չունեցող եվրոպական դիտորդներին, որոնք աչքի առաջ հակառակորդն արդեն երեք անգամ խախտել է հրադադարը, ինչի արդյունքում մենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ ենք տվել: Փաշինյանի այս քայլը, որը փաստացի գաղտնազերծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, տեղավորվում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի աշխարհաքաղաքական պլանների մեջ և ավելորդ է անգամ շեշտել, որ չի բխում հայ ժողովրդի շահերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular