ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգսյանի ձեռք բերված սպառազինությունը թշնամուն հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց առավելությունները․Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին չմասնակցելը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի իմ առաջ քաշած գաղափարական և սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկա դառնան և´ հանձնաժողովում, և´ տարբեր իշխանական տաղավարներում և´ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մեկ-երկու հարցի էլ անդրադառնամ:

Տարբեր զորամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկա հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտության, ինքս փակ գրությամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:

Հանրային խոսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դեպքում` հպանցիկ:

Անվտանգությամբ համակարգը առանձնահատուկ կարևորություն ունի և դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքո, պետք է անել անվտանգության նրբերանգները հաշվի առնելով:

Ի դեպ, մի օր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացված չլինելու մասին, ինչն արդեն զավեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպեսզի ես պատմեմ Սերժ Սարգսյանին այն ամենի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:

Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապես չմասնակցելը որպես անտեղյակ լինելու հանգամանք ներկայացնելն արդեն չափազանց անլուրջ է:

Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք հաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների հանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնվողների արածն ու չարածը:

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները:

Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության էական զիջումներ, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular