ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

Այս մասին վստահեցրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ հարցին:

«Մեր առաքելությունը շատ հստակ ձևավորված մանդատ ունի: Այն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայաստանյան կողմում, զբաղվում է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատում՝ ապահովել իր ներկայությունը, պարեկություն իրականացնել՝ հենց այն նպատակով, որ օգնի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը: Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել: Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն՝ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին, բացառապես անհիմն են»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ սա ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն է: ԵՄ անդամ բոլոր պետություններն իրենց անսասան օժանդակությունն են հայտնել այս առաքելությանը: «Մենք հաստատակամորեն միտված են խաղաղության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-նշեց դեսպանը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել էր ԵՄ առաքելության գործունեությունից՝ առաքելությանը մեղադրելով «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի վերածվելու մեջ, որն իբր կազմակերպում է եվրոպական  պատվիրակությունների այցեր սահմանային շրջաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular