ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25–ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի 3-ին կայացված որոշման մասին՝ 1 տարի ժամկետով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու վերաբերյալ, 2023թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում վարելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկում ճանապարհը զիջելու հարցի հետ կապված հիշյալ ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելով, ինչպես նաև հեռահար լույսերը միացնել-անջատելով կանգնեցրել է մեկ այլ՝ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի հետ սկսել է բարձրաձայն վիճել:

Լսելով նրանց ձայները՝ կից շինությունից դուրս են եկել և նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է նշված վայրից, իսկ 25–ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հիշյալ 2 տղամարդկանց՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Այնուհետև՝ որոշ ժամանակ անց, իր վարած ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2023թ․ մարտի 3-ի որոշմամբ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տեղեկացված լինելով այդ մասին՝ 2023թ․ մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 25–ամյա երիտասարդը պարբերաբար վարել է վերոնշյալ ավտոմեքենան։

Իսկ 2023թ․ մայիսի 19–ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենան վարելիս՝ կանգնեցվել է հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկների կողմից, որի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (2 դրվագ), 344-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular