ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքար հանրապետականների միջև՝ իշխանությունից իրենց մասնաբաժինը ստանալու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժողովուրդ» օրարթերթը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, թե հանրապետականի պարտված ռեյտինգային թեկնածուներից շատերը հետ են պահանջում բաժանված ընտրակաշառքը: Այս լուրը սակայն հայտնություն չէ, քանի որ ընտրությունների հաջորդ օրն իսկ հայտնվեցին ընտրակաշառքը հետ պանաջելու մասին տեղեկություններ:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, հանրապետականների ներքին «պատերազմների» տեսանկյունից ամեն ինչ դեռ առջևում է: 

Բանն այն է, որ պարտված ռեյտինգայինները առավելագույնը կարող են ընտրողներից հետ պահանջել ընտրակաշառքները, իսկ  ինչ վերաբերում է հաղթած թեկնածուներին, ապա այստեղ իրավիճակը բոլորվին այլ է:

Հանրապետական կուսակցությունն իր բնույթով մշտապես էլ եղել է առավելապես անձնական ու խմբակային շահերի առանցքի շուրջ ձևավորված կազմավորում: Բնականաբար այս կազմավորման մեջ ընդգրկված ցանկացած ոք իր ծառայություններն է ներդնում ընդհանուր գործին՝ ակնկալելով դրա դիմաց որոշակի հատուցում: Նախկինում կուսակցությունն իր կարկառուն ներկայացուցիչներին վարձահատույց էր լինում այս կամ այն պաշտոնը կամ պատգամավորական մանդատ տալով, սակայն նոր ռեյտինգային ընտրակարգի պայմաններում փոխհատուցում ակնկալողների թիվն աննախադեպ կերպով ավելացել է:

Սա նշանակում է, որ  առաջիկայում մենք ականտես ենք լինելու բազմաթիվ սկանդալային տեղեկությունների այն մասին, թե ինչպես են երդվյալ ու գաղափարական հանրապետականները պայքար մղում միմյանց դեմ՝ իշխանությունից իրենց մասնաբաժինը ստանալու համար:

Ուստի, այս տեսանկյունից գուցե շատ ավելի խաղաղ պայամաններում են գտնվում պարտված հանրապետականները, որոնք կա՛՛մ հետ կստանան որպես ընտրակաշառք բաժանված իրենց գումարները, կա՛մ ոչ, իսկ ներկուսակցական մենամարտերից այդպես էլ հեռու կմնան:

Աղասի Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular