ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կեդեր

ՖՈՏՈ

Կեդերը ոճային և գործնական կոշիկներ են, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել սպորտի համար։ Ժամանակի ընթացքում այդ սպորտային կոշիկները դարձել են ամենօրյա կոշիկներ։ Կեդեր անունը ծագել է երկու անգլերեն «kid» (երեխա) և «peds» (հետիոտն) բառերից: Կեդերի ստեղծման գաղափարը պատկանում է բրիտանացիներին: Դեռ 1860 թվականին նրանք օգտագործել են ռետինե ներբանով առագաստի կտորից թեթև կոշիկներ կրիկետ խաղալու համար։ Կաուչուկի օգտագործումը որպես ներբան առաջարկել է գյուտարար Չարլզ Գուդիերը, ով իր հերթին փոխառել է այդ նորամուծությունը Հարավային Ամերիկայի հնդկացիներից, ովքեր կոշիկների համար ներբաններ են պատրաստել hevea ծառի սառեցված հյութից, որը լավ պաշտպանել է նրանց ոտքերը վնասվածքներից։ 
Կեդերի պատմությունը սկսվել է 1892 թվականից, երբ ռետինե տակով կոշիկներ արտադրող մի քանի փոքր գործարաններ միավորվել են ստեղծելով U.S. Rubber Company ընկերությունը: 1916 թվականին այդ ամերիկյան ընկերությունը սկսել է կեդեր արտադրել Keds համանուն ապրանքանիշի ներքո: Հենց այդ ամերիկյան արտադրողն էլ եղել է այդ նոր կոշիկների արտադրության միակ առաջատարը երկար տասնամյակներ շարունակ: Վաճառքի գագաթնակետը եղել է 1917 թվականին, երբ ընկերության հիմնադիր Մարկուս Կոնվերսը թողարկել է հատուկ բասկետբոլի համար նախատեսված կեդերի առաջին խմբաքանակը։ 1919 թվականին ամերիկյան բասկետբոլի լեգենդ Չակ Թեյլորը ոչ միայն դարձել է այդ նոր ապրանքանիշի դեմքը, այլ նաև առաջարկներ է արել այն կատարելագործելու համար՝ առաջարկել է ներսից կլոր շերտեր ավելացնել կոճերը պաշտպանելու համար: Բացի մարզիկներից, կեդերի ժողովրդականությունը աճել է նաև երիտասարդների շրջանում։ Կոշիկի դիզայնը անընդհատ փոխվել է։ Հարմարավետ ներբանները, անընդհատ փոփոխվող դիզայնը և ցածր գները կեդերը դարձրել են մատչելի: Ճիշտ է, պատերազմից հետո սպորտային կոշիկների ժողովրդականությունը սկսել է նվազել։
Ճապոնիայում 1951 թվականին հայտնվել են կեդերի սեփական անալոգները, որոնք որոշ չափով տարբերվում էին ամերիկյան տարբերակից։ Կիհաչիրո Օնիցուկան թողարկել է OKBasketbal կեդերը: Որպես հիմք նա վերցրել է ութոտնուկի ներծծող բաժակների սկզբունքը, որը բասկետբոլի խաղահրապարակում ներբանին տալիս է լրացուցիչ բռնում: 1966 թվականին արտադրողները, ցանկանալով վերակենդանացնել իրենց նախկին ժողովրդականությունը, առաջարկել են կեդերի նոր ոճեր՝ բարձր, դասական, ցածր, նաև ստեղծվել է սուպինատորների համակարգը: Սպորտային կոշիկները հայտնի են դարձել ոչ միայն մարզիկների, այլ նաև երաժիշտների շրջանում դառնալով պանկ մշակույթի խորհրդանիշ։ Դրանք ազատության զգացում էին տալիս շարժման մեջ, ծառայում էին որպես ինքնարտահայտման միջոց, փախուստ դոգմայից և կարծրատիպերից։
ԽՍՀՄ-ում սպորտային կոշիկներ կարելի էր գնել ցանկացած սպորտային խանութում։ Նրանք հայտնի էին մարզիկների և զբոսաշրջիկների, դպրոցականների և ուսանողների, երեխաների և մեծահասակների շրջանում: Խորհրդային կեդերի ներբանը սպիտակ էր կամ կարմիր, կարերը պարզ երևում էին, վերին մասը կապույտ էր, կամ սև, կապիչները սպիտակ էին և վերջանում էին մետաղական ծայրերով, կոճերը պաշտպանելու համար կաին կլոր շերտեր:
Մեր օրերում սպորտային կոշիկները ոչ միայն սպորտային կոշիկներ են, այլ նաև ամենօրյա։ Դրանք լինում են բոլոր տեսակի ոճերի և գույների: Կեդերի տեսակների առատությունը զարմանալի է։ Դրանց միավորում են միայն պարտադիր տարրերը՝ ճկուն ներբանները և կապիչները։ Կեդեր կարելի է տեսնել տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչների վրա, օրինակ գրանժների ու էմոների:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular