ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոստանջյանը չգիտի, թե ինչ է «ելքը» և նախընտրում է «մուտքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tert.am-ին տված հարցազրույցում Զարուհի Փոստանջյանն իրեն հատուկ ոճով վերջապես պարզաբանել է, թե ինչու այդպես էլ չկայացավ Ելքի և Երկիր ծիրանիի համագործակցությունը  Երևանի ավագանու ընտրություններում:

Փոստանջյանը ուղղակիորեն նշել է, թե իրենք չգիտեն ինչ է «ելքը» և նախընտրում են «մուտքը»:  Այս մեկ արտահայտությամբ Փոստանջյանն ըստ էության կասկածի տակ է դնում ԵԼՔ դաշինքի վարքագիծն ընդհանրապես և բացի այդ ակնարկում, որ իրենք մուտք են ուզում Երևանի ավագանի: Որևէ այլ կերպ դժվար է հասկանալ Փստանջյանին,  չնայած, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Փոստանջյանի պարագայում վերլուծությունները չափազանց անշնորհակալ գործ են:

Սակայն մյուս կողմից Զարուհի  Փոստանջյանի բառախաղը բավական հետաքրքիր է, քանի որ ԵԼՔ դաշինքը՝  իր «Ելք կա» կարգախոսով ընդամենը  մուտք ապահովեց խորհրդարան և փաստացի, ինչպես և Զարուհի Փստանջյանը, նախընտրեց «մուտքը»: Այստեղ ի դեպ քննադատելի բան չկա, քանի որ շատ նորմալ է, երբ քաղաքական ուժը մասնակցում է խորհրդարանում ներկայացված լինելու համար, սակայն մյուս կողմից անպատասխան է մնում այն հարցը, թե արդյոք ելքը (երևի թե ստեղծված իրավիճակից)  շուրջ մեկ տասնյակ պատգամավորական մանդատի մեջ է:

Աղասի Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular