ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայի նախագահին իմփիչմենթ է սպառնում Իսրայելի մասին հայտարարության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան 100 բրազիլացի պատգամավոր կոչ են արել իմփիչմենթի ենթարկել հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, որն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ։ Այս մասին հայտնել է Բրազիլիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատի) անդամ Կարլա Զամբելին։ Նրա խոսքով՝ արդեն 108 պատգամավոր կողմ է արտահայտվել հօգուտ իմփիչմենթի:

Օրենքի համաձայն՝ Դաշնային Սենատը կարող է Բրազիլիայի նախագահին պաշտոնանկ անել միայն Պատգամավորների պալատի կողմից առաջադրված պաշտոնեական հանցանքի մասին մեղադրանքի հիման վրա։ Եթե պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը՝ 513-ից 342-ը, հավանություն է տալիս նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկին, ապա դիմումը քննարկման է ներկայացվում խորհրդարանի վերին պալատ՝ Դաշնային սենատ։ Եթե վերին պալատն աջակցի իմփիչմենթին, նախագահը կհեռացվի պաշտոնից, իսկ նրա դեմ դատավարությունը կսկսվի 180 օրվա ընթացքում։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր չէ ներողություն խնդրել Իսրայելից իր հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմը։

«Մենք միշտ հարգանքով ենք վերաբերվել միմյանց և պաշտպանել ենք երկու պետություն ստեղծելու գաղափարը, բայց ներողություն խնդրելու ոչինչ չկա: Իսրայելն իրեն դնում է աճող մեկուսացման պայմաններում», - մեջբերում է CNN Brasil-ը նրա խոսքերը:

Փետրվարի 19-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել, քանի դեռ նա ներողություն չի խնդրել և չի հրաժարվել Իսրայելը Հիտլերյան Գերմանիայի հետ համեմատելուց։

«Մենք չենք մոռանա և չենք ների. սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ և Իսրայելի քաղաքացիների անունից նախագահ Լուլային փոխանցեք, որ նա «պերսոնա նոն գրատա» է Իսրայելում, քանի դեռ հետ չի վերցրել իր խոսքերը», - ասել էր Կացը:

Հանգստյան օրերին Բրազիլիայի նախագահն ասել էր, որ «այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, պատմության որևէ այլ փուլում տեղի չի ունեցել»։

«Իրականում դա տեղի ունեցավ, երբ Հիտլերը որոշեց սպանել հրեաներին: Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է. Դա զինվորների պատերազմ չէ զինվորների դեմ: Դա պատերազմ է բարձր պատրաստվածության բանակի և կանանց ու երեխաների միջև», - ասել է Բրազիլիայի նախագահը:
 
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա Սիլվայի խոսքերը որակել է որպես «ամոթալի և տագնապալի» և «Հոլոքոստի նսեմացում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular