ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխրճվել էր պարսպի մեջ. ինչպե՞ս է Մեծամորի՝ վթարի ենթարկված համայնքապետի վիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլը առավոտյան գրեց, որ այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Մեծամորի համայնքապետ 40-ամյա Վահրամ Խաչատրյանը իր վարած Mercedes 222 Maybach մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին: 

MediaHub-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, կոտրվածքներ ունի, կյանքին վտանգ չի սպառնում։

Նկատենք, որ վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:

«Ինքը գիտակցությունը չի կորցրել, բայց ընտանիքի հետ դեռևս կապի դուրս չի եկել, ոչ ոք չգիտի՝ ինչ է իրականում տեղի ունեցել։ Խմած լինելու մասին էլ, որ գրում են՝ ով ինչ պատկերացում ունի, ներկայացնում է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular