ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառ կատարած այցի շրջանակում դեսպանը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կողմերն անդրադարձել են ռուս-հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղություններին, մասնավորապես կրթության և հաղորդակցության ոլորտում Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի մարզերի փոխգործակցությանը։

«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք դրական ենք գնահատում նրա ներդրումը միության և միասնական շուկայի զարգացման գործում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։

Առանձին խոսվել է Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների խնդիրների լուծման մասին։

«Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ միասին Գեղարքունիքի մարզի 9 բնակավայրերի 260 ընտանիքի աջակցություն ենք ցուցաբերել։ Առաքվել է առաջին անհրաժեշտության 1000 փաթեթ»,- ասել է Ֆեֆիլովը։

Վահան Զարոյանը նշել է, որ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6,800 մարդու։ Կառավարությունը շուտով կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։

Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությանը համագործակցության համար և բարձր գնահատել իրականացվող բոլոր ծրագրերը։

Возможно, это изображение 2 человекаВозможно, это изображение 2 человекаВозможно, это изображение 6 человекВозможно, это изображение 1 человек и учится

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular