ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում կոչ են անում ագրեսոր երկիր ճանաչել ԱՄՆ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն պետք է ճանաչվի որպես ագրեսոր-երկիր՝ Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու համար։
Այս մասին հայտարարել է Ղրիմից Պետդումայի պատգամավոր, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը։

«Միացյալ Նահանգները պետք է ճանաչվի որպես ագրեսոր-երկիր։ Մենք քաջատեղյակ ենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ոչ միայն մահաբեր զենք է մատակարարում, այնտեղ են գնում նաև ամերիկացի հրահանգիչներն ու սպասարկում իրենց ռազմական զարգացումները»,- ասել է Շերեմետը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում։ 

Նա նշել է, որ ամերիկացիներն Ուկրաինայի հակամարտության կողմերից մեկն են։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինային նոր հեռահար ATACMS հրթիռներ տրամադրելու ուղղությամբ։ 

Վաշինգտոնը հույս ունի, որ Կիևը դրանց օգնությամբ կհարվածի Ղրիմին, թեպետ հրապարակայնորեն հերքում է նման մտադրությունը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular