ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը մերժել է Նավալնիի մահվան վերաբերյալ միջազգային հետաքննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսաստանը չի պատրաստվում անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է moscowtimes.ru-ն:

Նախօրեին Եվրոպական խորհրդի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Մոսկվան պետք է թույլ տա Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն։

«Մենք ընդհանրապես չենք ընդունում նման պահանջները, հատկապես պարոն Բորելի կողմից»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ նա նշել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները, քանի որ Նավալնիի մահվան վերջնական փորձաքննություն չկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular