ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվել է Գևորգ Վարդանյանի կիսանդրին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը գրող 192 դպրոցում տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացումը։  Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, Ռուսաստանի հերոս Յուրի Վորոբյովը և միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Հուշարձանի տեղադրման մասին որոշումը կայացվել է անցյալ տարի՝ հանձնաժողովի անդամների Երևան կատարած այցի ժամանակ։ Գաղափարի հեղինակը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է։ Նախաձեռնությունն իրականացվել է Սոչի քաղաքի հայ համայնքի և քաղաքի քաղխորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ։ 

«Այս միջոցառման նպատակը ոչ միայն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը հարգելն է, այլև ցանկանում ենք երիտասարդ սերնդին փոխանցել այն էներգիան, որը բխում է նման մեծ անհատականություններից։ Մենք՝ Խորհրդային Միությունում ապրողներս, կարիք չունենք ասելու, թե ով է Գևորգ Վարդանյանը և ինչ ներդրում է ունեցել ԽՍՀՄ և համաշխարհային պատմության մեջ, բայց երիտասարդ սերնդի համար սա չափազանց կարևոր է իմանալ»,- նշեց Ալեքսեյ Սանդիկովը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Եվրոպայի 7–ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։

Հանդիսավոր բացումից հետո տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում Գևորգ Վարդանյանի անվ․դպրոցի աշակերտները խոսեցին ականավոր հետախույզի կյանքի ու սխրագործությունների մասին, ընդգծելով նրա և կնոջ՝ Գոհարի անգնահատելի ներդրումը  խորհրդային արտաքին հետախուզության պատմության մեջ։

Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ դպրոցում բացվել է նաև ցուցահանդես՝ նվիրված հետախույզի հերոսական ուղուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular