ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿՀ-ում փորձել են կտրել Մեխակ Հարությունյանի կոկորդը. ի՞նչ կապ ունի Նորատուսցի Ալիկը

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին:

Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը: Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել: Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ էր տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է:

Մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել Մեխակ Հարությունյանին: Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է: Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Մեր տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Վերջինս, սակայն, միայնակ չի գործել. նրան «օգնության է հասել» մեկ այլ դատապարտյալ եւ փորձել սահմանափակել ՔԿՀ աշխատակցի շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի Մեխակ Հարությունյանի խուց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ երկու դատապարտյալներին մեղադրանք է առաջարդրվել. մասնավորապես Հ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ նույն ՔԿՀ-ի մյուս դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձին օժանդակելը) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով, Մեխակ Հարությունյանն այս գործով արդեն իսկ տուժող է ճանաչվել: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում պաշտոնապես հաստատեց, որ տուժողը Հայկ Հակոբյանի սպանության գործով մեղադրյալն է: Նա հավելեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են այլ ՔԿՀ, որը հրապարակման ենթակա չէ: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի պանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է:

Նորատուսցի Ալիկը կալանավորվել է 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում եւ նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հենց այդ պատճառով էլ Մեխակ Հարությունյանին կալանավորելուց հետո նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալին անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Մեր զրույցում երեկ Պետրոսյանը չցանկացավ Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի վերաբերյալ խոսել՝ նշելով, որ դեռ որեւէ տեղեկություն չի կարող հայտնել:

Ինեսա Պետրոսյանը, սակայն, մայր գործի՝ փոխմարզպետի որդու սպանության գործով որոշ փակագծեր բացեց: Մեխակ Հարությունյանը մեղադրվում է դիտավորությամբ Հայկ Հակոբյանին սպանելու մեջ: Պետրոսյանը, սակայն, համաձայն չէ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ այն մասով, որ Մեխակ Հարությունյանը Հայկ Հարությունյանին դիտավորությամբ կյանքից չի զրկել: Որպես իր խոսքերի հիմնավորում, պաշտպանը նշեց. «Ինչպես գիտենք, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի հունվարի 7-ին Գավառ քաղաքում: Բայց մինչ այդ նախորդել են մի քանի դեպքեր. մասնավորապես հունվարի 6-ին Հայկ Հակոբյանի կողմից Մեխակ Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կշտամբում, վիճաբանություն: Նա կանգնեցրել է Մեխակի մեքենան, նկատողություն է արել՝ ասելով, թե լավ չի վարում: Ի դեպ, նշեմ, որ Մեխակ Հարությունյանը ընդամենը 19 տարեկան երիտասարդ է, իսկ Հայկ Հակոբյանը՝ 29, այսինքն՝ տասը տարով իմ պաշտպանյալից մեծ: Նա անընդհատ փորձել է նվաստացնել Մեխակ Հարությունյանին, կտրել նրա ճանապարհը եւ ամեն կերպ փորձել վերջինիս ենթարկեցնել իրեն: Իսկ Մեխակ Հարությունյանը ամեն անգամ փորձել է խույս տալ այդ ամենից, որպեսզի նրա հետ չառնչվի, խոսակցության չբռնվի, բայց կարծես թե եղել են դեպքեր, որ դա նրա մոտ չի ստացվել: Հունվարի 6-ին, կանգնեցնելով Մեխակի մեքենան, Հայկ Հակոբյանը իմ պաշտպանյալին մեքենայից քարշ տալով հանում է դուրս, տանում է մի տեղ նեղ արանք, ապտակում է, մեծ վիճաբանություն է տեղի ունենում, որից հետո Մեխակը նստում է մեքենան, քշում գնում է: Ամեն անգամ Մեխակին տեսնելով նա ամեն կերպ փորձել է նվաստացնել»: Հունվարի 7-ը, զատկի հաջորդ օրն է եղել՝ գերեզման այցելու օրը: Պաշտպանի խոսքով՝ Մեխակ Հարությունյանը այդ օրը նորմալ տրամադրությամբ է եղել, հորաքրոջ հետ այցելել է իրենց հարազատի շիրմաքարին: «Հետո եկել են հորաքրոջ տուն, սակայն Մեխակը ուզել է մենակ մնալ, թողել դուրս է եկել: Գնացել է գազ լիցքավորելու, բայց մոտակայքում գտնվող գազասարքում վթար է տեղի ունեցել: Գավառում պտտվել է, ուզել է գնալ Նորատուս. Նորատուսի ճանապարհին վթար է եղել, մեքենաները շատ դանդաղ են ընթացել, Մեխակ Հարությունյանը հակառակ ուղղությամբ է մտել՝ դիմացից գալիս է եղել Հայկ Հակոբյանը: Այդ ճանապարհը նեղ է եղել եւ երբ իրենք հանդիպել են այդ նեղ ճանապարհին, Հայկ Հակոբյանը ստիպել է, որ Մեխակ Հարությունյանը կանգնի, ազդանշան է տվել, որից հետո պատուհանը իջեցրել է եւ Մեխակի համար շատ անկանկալ ձեւով Հայկը իր մոտ գտնվող ՏՏ տեսակի ատրճանակը բարձրացրել է վերեւ. այդ ժամանակ 19-ամյա Մեխակի մոտ բնականաբար առաջին պահին ինքնապաշտպանություն է տեղի ունեցել եւ մեքենայի մեջ գտնվող զենքը, որ նա պետք է տաներ եւ հանձներ, վերցրել է եւ չհասկանալով՝ ինչ է անում, սկսել է կրակել: Ի դեպ, դեպքի վայրի զննությամբ ՏՏ տեակի ատրճանակը հայտնաբերվել է Հայկ Հակոբյանի ոտքերի մոտ, դա փաստ է»,- մանրամասնեց Ինեսա Պետրոսյանը:

Նշենք, որ Մեխակ Հարությունյանը նաեւ մեղադրվում է ապօրինի զենք պահելու, կրելու մեջ: Փոխմարզպետի որդու սպանությունից հետո իրավիճակը Նորատուսում մինչ այսօր շարունակվում է լարված մնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular