ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հրամանագիր է ստորագրել ուժային կառույցների աշխատակիցներին կոչումներ շնորհելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մի շարք զինվորականների հատուկ կոչումներ շնորհելու մասին, այդ թվում՝ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի առաջին տեղակալին և Գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն վարչության ներկայացուցիչին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Բացի այդ, ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պետ Իգոր Ամելչակովին և Ղրիմի ՆԳՆ ղեկավար Իգոր Իլարիոնովին։ Ներքին ծառայության գեներալ-գնդապետի կոչում շնորհվել է նաև Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրենի տեղակալ Վալերի Բոյարինևին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular