ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ դաշինքի մասին Փաշինյանի համարձակ հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել հայերի շրջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետն անհավանական շատախոսել է  The Telegraph տաբլոիդի հետ զրույցում։ Նա մեծ հաճույքով պատասխանել է բրիտանացի լրագրողի հարցերին, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով։ Սակայն հայերը չեն գնահատել կաբինետի ղեկավարի այդ անկեղծությունը, հատկապես երբ արծարծվել են ռուս-ուկրաինական հակամարտության խնդիրները:

Հայաստանի վարչապետի այդ հարցազրույցը բրիտանական The Telegraph օրաթերթին բառացիորեն դարձել է Նիկոլ Փաշինյան անձի ռենտգեն պատկերը։ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը, պատասխանելով արևմտյան լրագրողի հարցերին, շատ է փորձել, իր կարծիքով, ճշմարտությունը փոխանցել «ում որ պետք է»։ Օրինակ, նա ջանասիրաբար զեկուցել է, որ Հայաստանն իսկապես ցանկանում է հնարավորինս մոտ լինել Եվրամիությանը, և դա որքան հնարավոր է ներկա իրավիճակում... Տողատակերին կարդում ենք՝ որքան թույլ կտան։

Բնականաբար, հարցազրույցի ընթացքում հանգամանորեն (կրկին հնարավորությունների սահմաններում) քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունների հարցը, որը, ի դեպ, բարդացրել են անձամբ Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները Արևմուտքի դրդմամբ։ Տաբլոիդի լրագրողը չի շրջանցել նաև Ուկրաինայի և հատուկ ռազմական գործողության հարցը։ Փաշինյանը ուղիղ է պատասխանել. Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ այդ հարցում: «Դեռ ռազմական գործողությունների սկզբում ես չեխական հեռուստատեսությանը ասացի, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի դեմ հակամարտությունում»,- ասել է Հայաստանի վարչապետը, և ավելացրել, որ հանրապետության ​​իշխանությունները հիմա էլ մտադիր չեն այդ հարցում դառնալ ռուսների դաշնակիցը։

Միաժամանակ, պատասխանելով այդ հարցին, Փաշինյանը հոնքերը խոժոռել է, ֆիզիոգնոմիստները կասեին մտածել է ու մի քիչ զսպել էմոցիաներս։ Նա նաև աչքերն է կկոցել՝ կա՛մ փորձել է հիշել, կա՛մ էլ ստել է:

Հայերը, լսելով Փաշինյանի անկեղծորեն ապշել են: Իհարկե, նրանց վարչապետը հորինել է «կիսադաշինք»։ Հիշեցնենք, որ Երևանը բազմիցս է հայտարարել, որ իրոք ցանկանում է մնալ Մոսկվայի դաշնակիցը տնտեսական ոլորտում։ Նիկոլ Փաշինյանին անհավանականորեն դուր է գալիս ԵԱՏՄ-ն, թեև ժամանակ առ ժամանակ հայտնվում է էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վաան Քերոբյանի ընկերակցությամբ ժամանակլ առ ժամանակ  փորձում է նույնիսկ այնտեղ մութ կետեր փնտրել։ Բայց վատ է ստացվում, ուրեմն պետք է ժողովրդիդ բացատրես, որ ինչ էլ լինի, բայց հանրապետությունը տնտեսական փոսից դուրս է գալիս միայն ռուսների շնորհիվ։

Նույն հարցազրույցում վարչապետը նշել է, որ Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին պոտենցիալ անդամակցության հարցը և մտադիր չէ քննարկել այն։ Կարծես թե լավ է ասել, բայց սկսել է քաշքշել ՀԱՊԿ-ը։ Նիկոլ Փաշինյանը կասկած է հայտնել, թե որքանով է երկարաժամկետ հեռանկարում «բլոկային ռազմավարությունը» համապատասխանում Հայաստանի շահերին։ Այսինքն «մենք ընդհանրապես չենք ուզում միանալ որևէ դաշինքի»։

Զավեշտալի է այն, որ մի քանի օր առաջ Եվրոասիական սոցիոլոգների ազատ դաշինքը «ՖՈԿՈՒՍ»-ը հրապարակել էր ուսումնասիրություն: Հայերին հարցրել են, թե ո՞ր դաշինքին պետք է միանա հանրապետությունը և արդյո՞ք պետք է միանա։ Եվ ահա սենսացիա. ՀԱՊԿ-ը, թեև ոչ շատ, բայց առաջ է անցել ՆԱՏՕ-ից (8,5% 7,2%-ի դիմաց): Դե, իսկ հարցվածների 38%-ն էլ, բնականաբար, ԵԱՏՄ անդամ մնալու օգտին է արտահայտվել։

Ի դեպ, բառացիորեն բրիտանացիների հետ Փաշինյանի հարցազրույցի նախօրեին Մոսկվան կոչ էր արել պաշտոնական Երևանին վերադառնալ ՀԱՊԿ-ում գործերի կառուցողական քննարկմանը։ Դե յուրե այդ հանրապետությունը դեռ կազմակերպության անդամ է։

Արժե նաև հիշել համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձությունները: Անցած տարվա սեպտեմբերի սկզբին, երբ Արցախին, ինչպես հետագայում պարզվեց, ընդամենը մեկ ամիս էր մնացել, Նիկոլ Փաշինյանի կինը «մարդասիրական այցով» եղավ Կիևում։ Այնտեղ Հայաստանի առաջին տիկինը ուրախությամբ լուսանկարվեց Ելենա Զելենսկայայի հետ, սեղմեց Վլադիմիր Զելենսկու ձեռքն ու գաջեթներ նվիրեց ուկրաինացի երեխաներին։ Այն ժամանակ շրջափակված Արցախի երեխաները Հակոբյանից գաջեթներ չեն ստացել: Հայկական լրատվամիջոցները զարմացած իրենց հայրենակիցներին հայտնեցին, որ Կիև ժամանած պատվիրակությունը քննարել է երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։ Հակոբյանի այցը, ըստ նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների, զուտ մարդասիրական է եղել, և ընդհանրապես, նա վաղուց է գնում առաջին տիկնանց «փարթի»-ներին։

Զարմանալի է, բայց ճշմարտությունը այս դեպքում  պետք է փնտրել ուկրաինական լրատվամիջոցներում, քանի որ կա բոլորովին այլ վարկած: Օրինակ, Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը, պարզվում է, բարձր է գնահատել Հայաստանի անդամակցումը (!) ուկրաինական այսպես կոչված «խաղաղության բանաձևին» աջակցող պետությունների շրջանակին։ Իրականում դա Վլադիմիր Զելենսկու և նրա արևմտյան «տերերի» մթագնած երևակայության արդյունքում առաջացած վերջնագրերի ցանկն է և լիովին հակասում է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության բազմիցս հայտարարված նպատակներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular