ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտագաղթից քշվածները. էմիգրանտ ռուսները վստահում են ընդունող երկու երկրի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանից հեռացած ռուսաստանցիների երկու երրորդը, ովքեր աշխատել են հայրենական ընկերություններում, լքել են դրանք։ Միևնույն ժամանակ, արտագաղթողների եկամուտների մակարդակը չի վերականգնվել։

Այս ամենը երևում է OutRush նախագծի ուսումնասիրության արդյունքներից, որի շրջանակներում սոցիոլոգները 2022 թվականի մարտին, 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի մայիս-հուլիսին հարցում են անցկացրել ավելի քան 10 հազար ռուս էմիգրանտների շրջանում։ Ընդ որում, արտագաղթողները չեն կորցրել կապն իրենց հայրենիքի հետ՝ մոտ 90 %-ը շարունակում է հետաքրքրվել ռուսական քաղաքականությամբ, թեև կրճատել են իրենց քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը։

Ռուսական արտագաղթին նվիրված OutRush հետազոտական ​​նախագիծը (միավորում է ակադեմիական և վերլուծական հաստատությունների գիտնականների միջազգային թիմը) հիմնադրվել է 2022 թվականի մարտին սոցիոլոգներ Էմիլ Կամալովի և Իվետա Սերգեևայի կողմից (Եվրոպական համալսարանական ինստիտուտ, Ֆլորենցիա): Այս ընթացքում սոցիոլոգներն անցկացրել են հարցումների երեք ալիք՝ 2022 թվականի մարտին, 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի մայիս-հուլիսին։ Մեթոդաբանությունը ներառել է խորը հարցազրույցներ, պանելային հետազոտություններ (նույն հարցվողների կանոնավոր հարցում), ինչպես նաև նոր մասնակիցների հարցում՝ 10871 հարցված ավելի քան 100 երկրներից:

Հեղինակները չեն երաշխավորում, որ ընտրանքը ներկայացնում է բոլոր էմիգրանտներին, ովքեր լքել են Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, դա վերագրելով հավաստի վիճակագրական տեղեկատվության բացակայությանը։ Սակայն, նրանք պարզաբանել են, որ նախագծի արդյունքները «համապատասխանում են ռուս էմիգրանտների վերաբերյալ այլ ուսումնասիրություններին»։

Մասնավորապես, OutRush-ի հետազոտողները եզրակացրել են, որ 2023 թվականի ամռանը հայրենական ընկերություններում աշխատող ռուսների թիվը, ովքեր լքել են երկիրը, նվազել է մինչև 13 %-ի: Մինչ մեկնելը դրանցում աշխատում էր հարցվածների 43 %-ը, 2022 թվականի սեպտեմբերին դեռ 17 %-ը։ Միևնույն ժամանակ,  ռուս էմիգրանտների եկամուտների մակարդակը չի վերականգնվել։ Եկամուտների կայունացում է արձանագրվել ամենաաղքատ հարցվողների շրջանում, մինչդեռ ամենահարուստների եկամուտները շարունակել են նվազել։ Նաև մեկնածների շրջանում գործազրկության մակարդակը չի աճել:

Հետազոտողները նկատել են ռուս էմիգրանտների վստահության մակարդակի փոփոխություն ընդունող երկրի քաղաքացիների և իշխանությունների նկատմամբ։ Կառավարությանը վստահողների ամենաբարձր տոկոսը գրանցվում է Գերմանիայում՝ 85 % և Հայաստանում՝ 68 %։ Սերբիայում իշխանություններին վստահող հարցվածների տոկոսը կազմել է 53 %, Իսրայելում՝ 46 %, Վրաստանում՝ 27 %, Թուրքիայում՝ 20 %։ «Վրաստանի նկատմամբ վստահության ցածր մակարդակը պայմանավորված է «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած ներկայիս կառավարության քաղաքականությամբ։ Բացասական ազդեցություն է ունեցել նաև թուրքական իշխանությունների որոշումը՝ չերկարաձգել կամ չտրամադրել վիզա և կացության թույլտվություն ռուսներին»,- բացատրել են հետազոտության հեղինակները: Այլ երկրների կառավարությունների նկատմամբ վստահության միջին մակարդակը կազմել է 56 %։

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ, ովքեր հանրապետությունում պաշտոնապես գրանցել են 1300-ից ավելի ընկերություններ։ Ներկայում վերաբնակիչների թիվը սկսել է նվազել, նրանցից շատերը կա՛մ վերադարձել են հայրենիք, կա՛մ իրենց բիզնեսը տեղափոխել այլ երկրներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular