Էրդողանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել խաղաղության «հնարավորությունների պատուհանից»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ անհրաժեշտ է օգտվել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հնարավորությունների «պատմական պատուհանից»: Այդ մասին նա հայտարարել է Անկարայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի աղբյուր կհանդիսանա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, «Ղարաբաղի հարցի լուծումից հետո տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պատմական պատուհան է ձևավորվել»։ «Շատ կարևոր է օգտվել դրանից և թույլ չտալ, որ այն փակվի»,- ասաց նա և կոչ արեց Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը դիտարկել երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով։
«Երրորդ կողմերը պետք է իրենց ուժերի սահմաններում կառուցողական ներդրում ունենան այս գործընթացում, այլ ոչ թե փորձեն թունավորել այն»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։