ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում բախվել են ՊՆ ծառայողի «Range Rover»-ն ու «Glovo»-ի մոտոցիկլը․ վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է  տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Կարեն Գ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Արսեն Մ․-ի վարած մոտոցիկլը։

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ պարեկների ժամանումը «Range Rover»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների գալուց վայրկյաններ անց համարները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Range Rover»-ի վարորդը ծառայում Է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մոպեդավարը աշխատում է «Glovo» ընկերությունում՝ որպես առաքիչ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular