ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիշարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը․ թիրախում առողջապահության նախարարությունն Է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 17-ին լուրեր տարածվեցին, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ փետրվարի 19-ին, հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել գնումների գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների պատճառով։Բանն այն է, որ գնումների գործընթացը, որի մասին խոսվում է, եւ որի պատճառով ձերբակալել, ապա ազատ էին արձակել Բիշարյանին, տեղի է ունեցել նախկին նախարար Արսեն Թորոսյանի օրոք։ Ստացվում է, որ այս անգամ թիրախը Առողջապահության նախարարությունն է, որտեղ էլ տանում են հետքերը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախարարությունից ճշտել՝ որն է նրանց պաշտոնական դիրքորոշումը, եւ արդյոք ներկայիս նախարարի ղեկավարած նախարարությունը տեր կանգնում է նախկինում կնքված պայմանագրերին, թե ոչ։ Նախարարությունից մեզ ոչ մի հստակ պատասխան չտվեցին՝ ասելով․ «Հիմա չենք կարող իրավական գործընթացում գտնվող հարցը մեկնաբանել»։

Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, ինչի պատճառով կենտրոնացվածությունը նախարարության վրա ավելի է սրվել, ինչպես Էկոնոմիկայի նախարարության դեպքում, ինչն էլ հանգեցրեց մի շարք քրեական գործերի, ձերբակալությունների եւ նախարար Վահան Քերոբյանի ազատմանը։ Արսեն Թորոսյանն էլ օրերս հրապարակավ քննադատել է ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարներին՝ անվստահություն հայտնելով եւ՛ դատախազին, եւ՛ Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին: Փաստացի իշխող ՔՊ-ն դժգոհ է ուժայիններից, կամ դժգոհ է կոնկրետ պատգամավորը, որ աղմկահարույց գործերով անցնում է դեռ վկայի կարգավիճակով: Հետաքրքիր իրավիճակ է, ինչ խոսք։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular