ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում , այժմ Հայաստանն է զոհասեղանին դրված, կամք ունեցեք, հեռացեք. հայ համայնքի անդամը՝ Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին, թե Արցախը կորցնելուց, այդքան ձախողումներից հետո,  արդյոք ունի համարձակություն հրաժարական տալու և հեռանալու քաղաքական դաշտից ընդհանրապես։

«Արդեն 6 տարի կառավարում եք, եւ ձեր կառավարման սկզբից արցախյան բանակցությունների ողջ պատասխանատվությունը վերցրեցիք ձեզ վրա,  ինչ որ օպետք է այն էլ բանակցում եք, Արցախը Հայաստանն է ու վերջ, արդյունքում ունենք տարածքային եւ մարդկային կորուստներ, պարտված երկրի պարտված վարչապետ : 2020 թվականից եւս մեկ անգամ հնարավորություն ստացաք կառավարելու եւ խոստացաք արցախցիների իրավունքներկ եւ անվտանգության պաշտպանություն, չնայած կառավարության ծրագրում գրված է ինքնորոշման իրավունք, արձանագրենք, որ ձեր այս քաղաքականությունը եւս ձախողվեց, պարտված երկրի վարչապետը հայտարարեց խաղաղության դարաշրջան եւ ունեցանք Հայաստանից տարածքային կորուստներ: Դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս եւ ստացաք վերջնական հայաթափում եւ համազգային աղետ: Հիմա ոչ լեգիտիմ իշխանություն, երկրորդ հանրապետության կորստից հետո ոչ լեգիտիմ վարչապետ, ռազմական նոր էսկալացիա, կոռւպցիոն սկանդալ: Պարոն Փաշինյան, այս բոլոր ձախողումները տեղի են ունեցել ձեր կառավարման օրոք, դուք տարբեր պատճառաբանություններ կբերեք, բայց փաստը մնում է փաստ: Նախկինում ես ասում էի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում:

Արդյո՞ք հիմա ունեք այդ համարձակությունը, պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա, ինչպես որ նշել էիք Դուք՝ Դուք եք համար մեկ պատասխանատուն, և հեռանաք։ Հեռանալ նկատի չունեմ հրաժարականը, հեռանալ նկատի ունեմ ընդհանրապես քաղաքական դաշտից հեռանալը, քանզի այժմ Հայաստանն է զոհասեղանին դրված: »,-հարցրեց հայ համայնքի ներկայացուցիչը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են, որ հեռանան, սակայն իրենք մանդատ են ստացել ժողովրդից:

 «Բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»,-ասաց վարչապետը և նշեց, որ իրենք ստացած մանդատը վերադարձրել են երկու անգամ և կրկին ստացել։  

Փաշինյանը նշեց, որ այժմ իրենց խնդիրը կենտրոնանալ պետություն ունենալու վրա և ոչ թե կորսված հայրենիքի անդադար տեսլականի հետևից գնալու։

«Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա  որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ էդ ժամանակ կկորցնենք հայրենիքը»,-ասաց Փաշինյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչը նորից դիտարկում արեց, թե Փաշինյանը մանդատ չի ստացել Արցախը ճանաչե;լու Ադրբեջանի կազմում, նրան դրա համար չեն ընտրել. «Եթե դուք գնայիք ընտրությունների եւ ասեիք, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում, քանի մարդ ձեզ կընտրեր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular