ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն դրդում է Հայաստանին խորացնել սեփական էներգետիկ շրջափակումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։ Այս մասին փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել տնտեսական լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար: «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները լուրջ մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել աշխարհատնտեսական լծակները էներգետիկ ոլորտում, ներառյալ բնական գազի մատակարարումը, որպեսզի Հայաստանին դուրս մղի իր ուղուց՝ վտանգելով կայունությունը տարածաշրջանի մնացած ժողովրդավարական երկրներում», - հայտնել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում:

Փաստացի, ԱՄՆ-ն դրդում է Հայաստանին գնալ մի քայլի, որից, ինչպես ցույց տվեց ժամանակը, զգալիորեն տուժեց Եվրոպան՝ փորձելով նվազեցնել էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, ռուս-ուկրաիանական պատերազմի ֆոնին: ԵՄ մի շարք երկրներ ճանապարհի կեսից հետ կանգնեցին իրենց ազգային շահերին և տնտեսությանը սպառնացող այդ անհաշվենկատ քայլից: Չնայած 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին Եվրամիությունը էմբարգո է հաստատել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման նկատմամբ, ռուսական խողովակաշարով գազի և հեղուկացված բնական գազի մատակարարումների վրա սահմանափակումները չեն ազդել։ 2023 թվականի եվրոպական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանից ներմուծել նավթ, նավթամթերք և բնական գազ (ընդհանուր՝ 29,1 մլրդ եվրոյի չափ), ինչպես նաև սև մետաղներ, նիկել, ալյումին, պլատինի խմբի մետաղներ, պարարտանյութեր և անօրգանական քիմիական արտադրանք (ներառյալ՝ միջուկային վառելիք, ամոնիակ և այլն):

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողանում բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքը ամբողջությամբ ներկրվում են։  Ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Հետևաբար, անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահիցՙ, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն մղում է Հայաստանին մի քայլի, որն ամբողջությամբ տեղավորվում է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու ծրագրի տրամաբանության մեջ, այս անգամ՝ տարածաշրջանի էներգետիկ դաշտից: Ակնհայտ է նաև, այն որ այս քայլն ուղղակիորեն հարվածելու է ՀՀ տնտեսական և ազգային շահերին՝ երկրը տանելով էներգետիկ շրջափակման: ԵՄ փորձը ցույց է տալիս, որ անգամ արևմտյան տերություններն ի վիճակի չեղան դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը և գտնել այլընտրանք ռուսական էներգակիրներին: Սակայն, օգտվելով ՀՀ իշխանությունների պատեհապաշտ արտաքին քաղաքականությունից՝ այժմ ՌԴ-ին փորձում են հարվածել ՀՀ և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular