ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է  իրեն ուղղված հարցերին:

Քաղաքացի Կարեն Լեռնոյանը հարցրել է. «Պատերազմ է հասունացել, ի՞նչ գնահատականներ կտաք էս ամենին, ի՞նչ կարող ենք անել մենք՝  կանխելու համար նոր արհավիրքները»։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չի կատարել նոր պատերազմները, նոր կորուստները, նոր զիջումները կանխելու ամենակարևոր քայլը՝ չի հեռացրել Նիկոլին և չի պատժել ահռելի մարդկային և տարածքային կորուստների մեղավորներին։ Ալիևը կմնա անպատիժ այնքան ժամանակ, որքան անպատիժ է Նիկոլը։

Իմ ողջ հարգանքով մեր սահմաններին կանգնած զինվորների հանդեպ, մենք Նիկոլի շնորհիվ չունենք ո՛չ ներքին, ո՛չ արտաքին անվտանգային գործուն մեխանիզմներ։ Սեփական բանակը կազմալուծելուն, մեր տղերքի վրա մատ թափ տալուն զուգահեռ, Փաշինյանը վերածել է Հայաստանը գեոպոլիտիկ բոմժի՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ քանդելով հին պաշտպանական համակարգը և չստեղծելով նորը։

Հայաստանն ապագայի շանս կունենա միայն մեկ դեպքում․ եթե հայ ժողովուրդն իշխանազրկի Նիկոլ Փաշինյանին, ուստի փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում՝ դեպի մոտակա գերեզմանախորշ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular