ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շանտաժի ենթարկեց ժողովրդին՝ եթե կռվեմ, 4-ի փոխարեն կարող է ավելի շատ մարդիկ կորցնեմ. Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն ուղղությունը, քաղաքականությունը, որ որդեգրել է Փաշինյանը, չի բերի խաղաղության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց, որ, ընդհակառակը, եթե Փաշինյանն ասում է միջավայրն ագրեսիվ է, մենք միակողմանի զիջումների պետք է գնանք, այս ագրեսիվ միջավայրն իրեն կխժռի ու կվերանա, արգելանքի չի լինի։

«Մանավանդ այսպիսի  ագրեսիվ պայմաններում դու պետք է կարողանաս ապահովել քո տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դա կարող է լինել մարտունակ բանակի, ճկուն դիվանագիտության, կայուն տնտեսության միջոցով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

 

Ըստ ընդդիմադիր գործչի, Փաշինյանը փորձում է ցույց տալ,  որ խաղաղության օրակարգը կենսունակ է, դեռ բանակցում է, բայց իրականում այս պայմաններում եթե չփոխի բանակցային քաղաքականությունը, պետական քաղաքականությունն ու փլիսոփայությունը, որևէ լավ բանի չի հասնի։

«Կառավարության փետրվարի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը պարզ շանտաժի  ենթարկեց ժողովրդին՝ եթե հանկարծ  կռվեմ, 4-ի փոխարեն կարող է ավելի շատ մարդիկ կորցնեմ։ Դա պարզ շանտաժ է, սպառնալիք է, ժողովրդի ոգին կոտրելու Փաշինյանի քաղաքականության դրսևորումներից է»,- ասաց Արթուր Խաչատչյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular