Ադրբեջանում ՀՕՊ զորավարժություններ են ընթանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի համար դասընթացներ են անցկացվում։ Ինչպես հաղորդում է APA-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով. «զորավարժությունների ընթացքում S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների զգոն մարտական անձնակազմերը կատարում են սարքավորումները մարտական պատրաստության բերելու, օբյեկտները օդային հարձակումից պաշտպանելու, կեղծ թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու և այլ առաջադրանքներ»: