ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Ալթունյանը ազատվել է տնային կալանքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը ազատվել է տնային կալանքից:

Այս մասին Tert.am-ին հայտնել է Ալթունյանի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նա նշել է, որ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է: Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

«Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասել է պաշտպանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով կալանքի իրավաչափության հարցը վիճարկման առարկա է, կա նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատ։

Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը, Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը ու ևս 3 անձ, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular